Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

Չկաս ու չես լինելու...

Sona Sargsyan
Автор:
Sona Sargsyan
22:22, Понедельник, 13 Июля, 2015 года
Չկաս ու չես լինելու...
    
     ...Շատ էի ուզում տեսնել քեզ: Եկել էի ու փնտրում էի ՔԵԶ, փնտրում էի բայց ... Իմ ճանաչած ՔԵԶ-ն ուժեղ էր ու տոկուն, իսկ իմ առջև թույլ ու անպաշտպան մեկն էր: Հուսահատվել էի, չէի կարողանում տեսածս ընկալել ու հավատալ տեսածիս: Ներսումս հավաքված արցունքները խեղդում էին կոկորդս ու հազիվ էի զսպում ինձ: Դու ինձ համար ուժի ու հզորության մարմանցումն էիր, իսկ հիմա դու դու չէիր... Չգիտեի ինչ անել: Ես ինձ անասելի անպետք էի զգում քեզ օգնել չկարողանալուց: Կանգնեցի գլխավերևումդ ու սկսեցի հով անել քեզ, որ գոնե այդպես ցավերդ մեղմացնեմ: Հանկարծ թույլ ու տկար ձայնով ասացիր.
     - Ապրես բալե՛ս, ապրես ի՛մ աղջիկ:
     Շա՝տ թույլ էիր ու հազիվ էիր խոսում: Ուժերդ հավաքեցիր ու շարունակեցիր նույն ձայնով.
     - Աղջիկնե՛ր ջան եկեք մոտս:
     Մենք բոլորս կողքիդ նստած էինք, այնքան թույլ էիր, որ չէիր նկատել:
     - Ի՛մ աղջիկներ, առողջ եղե՛ք, երջանիկ եղե՛ք, ուրախացեք: Լիքը երեխեք ունեցեք ու ուրախացեք: Մի նստեք էստեղ, գնացեք, գնացեք ուրախացեք:
     Արցունքներս ազատություն տվեցին իրենց խոսքերիցդ: Ես արտասվում էի ու հով անում, նայում էի քեզ ու մտքումս շարունակ աղոթում քեզ համար: Մտապատկերումս հայտնվում էին բոլոր շաբաթ, կիրակի օրերը, երբ գալիս հավաքվում էինք շուրջդ, դու ուրախանում էիր ու ասում. «Այ մարդ, որ սենց գալիս եք, սաղդ մոտս եք լինում, ոնցոր դրախտում լինեմ»: Հիմա էլ բոլորս եկել ենք, քո տանն ենք, բոլորս միասին ենք: Ամեն մի պահ հյուրասենյակ մտնելիս թվում է, թե տեսնելու եմ քեզ քո բազմոցին նստած: Հիմա բոլորս միասին ենք, բայց դու չկաս, մեզ հետ չես, դու դրախտում ես, բայց ոչ մեզ հետ: Ախր ես գիտեմ, որ դու ուժեղ էիր ու կդիմանայիր ամեն տեսակ բանի, ուղղակի այդ կարոտը, այդ անասելի կարոտը հաղթեց քեզ ու դու գնացիր նրա մոտ: Հիշում ես, երբ «Անվերադարձ» -ը կարդացի քեզ համար, ինչպես աչքերիցդ արցունքներ հոսեցին ու ամուր գրկեցիր ինձ, հուզված շարունակ համբուրում էիր ու լալիս էինք երկուսով: Երանի մի պահ կարողանայիր գալ ու նորից ուրախանալ բոլորիս քո տանը միասին հավաքված տեսնելով: Իմ թագավոր, իմ ուժեղ, իմ օգնող, իմ բարի, իմ անուշ, իմ ամենաՊԱՊԻԿ հիմա էլ քեզ համար եմ գրում: Պապ ես քեզ չեմ մեղադրում գնալուդ համար: Ուզում եմ իմանաս, որ քեզ շա՜տ եմ սիրում: Ուզում եմ իմանաս, որ արդեն կարոտում եմ քեզ: Դու միշտ հետս ես լինելու ՝ իմ հոգում ու իմ սրտում: Միշտ տուն գալիս, թվալու է թե բակում քո աթոռին ձեռնափայտը ձեռքիդ նստած ես: Տուր ձեռքդ պա՛պ, ուզում եմ հաբուրել ու շնորհակալություն հայտնել ՔԵԶ, ՔԵԶ իմ կյանքում ունենալուս համար, ՔԵԶ ինձ ՊԱՊԻԿ լինելուդ համար: Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես: Ուզում եմ իմանաս, որ հպարտ եմ քո թոռնիկը լինելով ու քո ազգանունը կրելով: Իմ ամենաՊԱՊԻԿ հանգչիր խաղաղությամբ, հանգչեք խաղաղությամբ...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6323 | 0 | 0
Facebook