Մայիսի 7-ին ժամը 14: 00-ին Օքրո Օքրոյանի անվան երրորդ գրադարանում տեղի ունեցավ երկար սպասված հանդիպումը բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ, որին մասնակցեցին գրադարանի ընթերցողները և բարեկամները: Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում: Մասնակցեցին հ. 60, հ. 194 դպրոցների և ԵԹԱՊՔ-ի սաները: Հանդիպմանը ներկա էին մանկավարժներ, մտավորականներ, կոլլեգաներ: Հանդիպման ժամանակ ասմունքով հանդես եկան Հռիփսիմե Սարգսյանը, Սաթենիկ Ղազարյանը և ասմունքող Աննա Կոստանյանը: