Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

«Հայաստանի սպառողների ասոցիացիան» այցելեց «Առողջ սունկ» ընկերություն

TA production
Пресс-секретарь:
TA production
21:11, Суббота, 09 Мая, 2015 года
«Հայաստանի սպառողների ասոցիացիան» այցելեց «Առողջ սունկ» ընկերություն

2015 թվականի մայիսի 8 -ին «Հայաստանի սպառողների ասոցիացիան» և «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ները, ԶԼՄ-ները և սպառողները համատեղ այցելեցին «Առողջ սունկ» ընկերություն, որը սպառողին առավել հայտնի է իր «Սպտակ գլխարկ» ապրանքանիշով:

Սնկարտադրությունը մեր երկրում նոր զարգացող ոլորտը է և ուրախալի է փաստել, որ հայրենական սնկարտադրության ոլորտի առաջատարը մեր երկրում հենց «Առողջ սունկ» ընկերությունն է: Ձեռնարկության աշխատակիցները ներկայացրեցին, որ ստեղծման օրվանից ի վեր ընկերության սկզբունքն է եղել թողարկել միայն էկոլոգիապես անվտանգ, մաքուր, առողջարար և առանց արհեստական հավելումների արտադրանք: Նպատակն էր զարգացնել որակյալ սնկի արտադրությունը Հայաստանում: Սնկի հումքը ՝ կոմպոստը, արտադրվում է էկոլոգիապես մաքուր բաղադիչներից և անցնելով հատուկ տեխնոլագիական ցիկլ միջավայր է ստեղծվում սնկերի աճեցման համար: Հատկանշական է, որ ողջ արտադրական գործընթացն ավտոմատացված համակարգով է, կոմպոստն անցնում է պաստերիլիզացիոն փուլ, որի ժամանակ սպանվում են այն մանրէները, որոնք կխանգարեն սնկի աճեցմանը: Հետագայում արդեն արտադրամասում համապատասխան խոնավության և ջերմային պայմաններում ստեղծվում է այնպիսի միջավայր, որի պարագայում կոմպոստի մեջ առկա սերմը սկսում է աճել: Սունկը հավաքում է երեք փուլով: Կոմպոստի տեղադրումից հետո 37-38 օր անց հավաքվում է առաջին սունկը, այնուհետև 5-6 օր անց 2 փուլով մնացածը: Այժմ ընկերությունն ունի արտահանում Վրաստան, Ռուսաստան:

Արդեն հավաքված սունկը խնամքով տեսակավորվում է, այնուհետև հիգիենիկ բարձր պայմաններում պահեստավորվում: Սպիտակ գլխարկ ապրանքանիշով սպառողին մատուցվում է շապինյոն կտրտած, ամբողջական, խորովածի, ախորժելի, դելիկատեսային և մի շարք այլ տեսակներ՝ ցանկացած ուտեստ պատրաստելուն համար և համապատասխան: Ընկերությունն ունի նաև պահածոյացված սնկի արտադրություն: Այստեղ ևս արտադրական ամբողջ գործընթացն իրականացվում է խիստ հիգիենիկ պայմաններում:

Ուրախալի է փաստել, որ հայրենական սունկ արտադրող ամենամեծ «Առողջ սունկ» ընկերության ճիշտ աշխատանքի արդյունքում վաղուց արդեն սպառողի մեջ բացակայում է այն մտավախությունը, որ սունկը կարող է լինել թունավոր, կամ վտանգավոր:

Սունկը լայնորեն օգտագործվում է տարբեր կերակրատեսակներ պատրաստելու համար: Այն ունի բարձր սննդարար հատկություններ և պարունակում է այնքան սպիտակուցներ, որքան կա մսի մեջ: Շամպինյոն սնկերը պարունակում են մեծ քանակությամբ ամինաթթուներ, որոնք նպաստում են հիշողության բարելավմանը, խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը և կանխում են աթերոսկլերոզի և դրա հետ կապված սրտային և ուղեղի մի շարք հիվանդությունների զարգացումը:

Սպառողների շրջանում արդեն մեծ մասսայականություն վայելող «Առողջ սունկ» ընկերությունը շարունակում է զարգանալ և ընդլայնել արտադրանքը ՝ սպառողին մատուցելով միայն էկոլոգիապես մաքուր, որակյալ և վստահելի արտադրանք:


    
    
    
    
    
Источник: TA production
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
11455 | 0 | 0
Facebook