Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Elect.am - Օնլայն քվեարկության արդյունքները

Elect.am
Автор:
Elect.am
19:37, Суббота, 26 Января, 2013 года
Elect.am - Օնլայն քվեարկության արդյունքները

2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների օնլայն քվեարկության համար ստեղծված www.elect.am կայքն արդեն հայտնվել է մի շարք քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում:
    
    

Կայքում քվեարկությունների թիվն օրեցօր ավելանում է և արդեն հասել է մոտ 3800-ի:
    
     Այս պահի դրությամբ առաջին տեղում 1270 ձայնով (33.67%) «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Երկրորդ տեղում 1129 ձայնով (29.93%) էպոսագետ Վարդան Սեդրակյանն է: Գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը 618 ձայնով (16.38%) ընդամենը երրորդ հորիզոնականում է:
    
    

Ձայների առավել քիչ քանակություն ստացել են նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանը և Արամ Հարությունյանը:
    
    

Ինչպես հայտնեց կայքի ադմինիստրացինան, վերջին օրերին եղել են օնլայն քվեարկության արդյունքների խեղաթյուրման մի քանի փորձեր, բայց դրանք բոլորը հայտնաբերվել և վերացվել են:
    
    

Կայքի ադմինիստրացիան շնորհակալություն է հայտնում բոլոր քվեարկողներին իրենց ակտիվության համար և կոչ է անում չդիմել նմանատիպ քայլերի և չվարկաբեկել թեկնածուների բարի համբավը: Elect.am կայքի մասնագետները տեղեկացնում են նաև, որ կայքում հնարավոր է քվեարկել ընդամենը մեկ անգամ միայն ՀՀ տարածքում գործող IP հասցեներից:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8664 | 4 | 0
Facebook