Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ

ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Пресс-секретарь:
ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
23:14, Среда, 01 Апреля, 2015 года
ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ
     «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է հերթական բարեգործական միջոցառումը՝ ազգագրական երգի եվ պարի համերգ, որը տեղի է ունենալու ապրիլի 15-ին, ժամը 19: 00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
    

Մասնակցելու են ազգային մշակույթի լավագույն ներկայացուցիչները՝ Վան, Կարին, Մասունք, Նուբար, Սասնա Ծռեր, Վերադարձ և Տարոնցիներ երգի և պարի ազգագրական խմբերը, կլինեն նաև անհատ կատարողներ Ջիվանու դպրոցի սաներից:


     Համերգից ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է Մարիա Չոբանյանի բուժմանը:
     Մարիան 4 տարեկան է: Փոքրիկի մոտ ի ծնե առկա է ողերի դեֆորմացիա ողնաշարի կրծքային հատվածում։ Բուժումը հնարավոր է իրականացնել Գերմանիայում: Անհրաժեշտ 50 000 եվրոյից արդեն 20 000 եվրո հավաքվել է:
    
     Տոմսերի արժեքն է 2000, 3000, 5000 դրամ: Պատվիրելու համար զանգահարել 098 79 89 80 կամ 099 599 461 հեռախոսահամարներին:


    
    
    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5451 | 0 | 0
Facebook