Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Elect.am - Օնլայն քվեարկությունը թեժանում է

Elect.am
Автор:
Elect.am
16:48, Четверг, 24 Января, 2013 года
Elect.am - Օնլայն քվեարկությունը թեժանում է

2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների օնլայն քվեարկության համար ստեղծված www.elect.am կայքն արդեն հայտնվել է մի շարք քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում:
    
    

Կայքում քվեարկությունների թիվն օրեցօր սկսում է ավելի արագ աճել և արդեն հասել է մոտ 3200-ի:
    
     Այս պահի դրությամբ առաջին տեղում 1013 ձայնով (31.65%) դեռևս էպոսագետ Վարդան Սեդրակյանն է: Երկրորդ տեղում 934 ձայնով (29.18%) «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար` Սերժ Սարգսյանը 559 ձայնով (17.46%) ընդամենը երրորդ հորիզոնականում է:
    
    

Ձայների առավել քիչ քանակություն ստացել են նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանը և Արամ Հարությունյանը:
    
    

Ինչպես հայտնեց կայքի ադմինիստրացինան, վերջին օրերին եղել են օնլայն քվեարկության արդյունքների խեղաթյուրման մի քանի փորձեր, բայց դրանք բոլորը հայտնաբերվել և վերացվել են:
    
    

Կայքի ադմինիստրացիան շնորհակալություն է հայտնում բոլոր քվեարկողներին իրենց ակտիվության համար և կոչ է անում չդիմել նմանատիպ քայլերի և չվարկաբեկել թեկնածուների բարի համբավը: Elect.am կայքի մասնագետները տեղեկացնում են նաև, որ կայքում հնարավոր է քվեարկել ընդամենը մեկ անգամ միայն ՀՀ տարածքում գործող IP հասցեներից:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
1
5574 | 6 | 1
Facebook