Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

«Սրտով` սրտին, հոգով` մտքին…» (ծածկանունը` Ծերուկը)

Sona Sargsyan
Автор:
Sona Sargsyan
00:56, Вторник, 17 Марта, 2015 года
«Սրտով` սրտին, հոգով` մտքին…» (ծածկանունը` Ծերուկը)


    
    
    
    
    
    
     Այդ օրը լրանում էր նրա ծննդյան տասնվեց տարին: Սեղանն արդեն պատրաստ էր, և տանտերերը
     սպասում էին հյուրերին: Հնչեց դռան զանգը: Բոլորը մի պահ քարացան: Անին գնաց դուռը բացելու:
     Մինչ դուռը բացելը, Անիի մոր սիրտն սկսեց այնքան արագ զարկել, որ քիչ էր մնում դուրս թռչեր
     տեղից:
     Հետաքրքիր էր` ինչ զգացում էր դա և ինչ կապ ուներ դռան զանգը հնչեցնողի հետ… Երեխան դուռը
     շուտով բաց արեց և իր առջև տեսավ մի թիկնեղ տղամարդու` ծաղկեփունջը ձեռքին: Դա ծերուկն էր…
     - Ո՞վ ես դու, - հարցրեց ծերուկն Անիին:
     - Ե՞ս… Ես աղջիկ եմ, - շփոթված պատասխանեց Անին:
     - Իսկ ի՞նչ է քո անունը, - շարունակեց ծերուկը:
     - Իմ անունն Անի է: Ի դեպ` այսօր իմ ծննդյան օրն է` լրանում է իմ տասնվեցամյակը, - պատասխանեց
     Անին:
     Ծերուկը ծաղիկները տվեց Անիին և համբուրեց նրա ճակատը: Անին շփոթված, բայց ուրախ ժպիտը
     դեմքին` վազեց հյուրասենյակ` կանչելու իր մայրիկին: Մինչ Անիի մայրը կգար տեսնելու հյուրին,
     ծերուկն սկսեց մտածել ու հիշել անցած-գնացած օրերն ու տարիները: Ինչքա~ն ժամանակ էր անցել
     այն օրվանից, երբ հրաժեշտ էր տվել Անիի մորը: Ի~նչ անսահման կարոտ էր զգում նրա հանդեպ: Ու
     հիմա… Հիմա կանգնած էր նրա տան շքամուտքի դռան առջև ու հաշված րոպեներից պիտի տեսներ
     նրան… Այդ մտածմունքներն ակնթարթներ տևեցին և ահա եկավ նա` այդ նուրբ ու քնքուշ էակը, ում
     սպասում էր ծերուկը:
     - Դու՞… Ինչպե՞ս… Որտեղի՞ց…, - շփոթված հարցնում էր Անիի մայրը, և արցունքները գլորվում էին
     նրա աչքերից:
     - Աղջի~կս, իմ աղջի~կ, իմ աշխա~րհ…, - բացականչում էր ծերուկը:
     - Ինչքա~ն ժամանակ է անցել, - ասում էր Անիի մայրը` շարունակելով արտասվել:
     - Գիտե՞ս «կարոտել էի քեզ կամ կարոտում էի քեզ» արտահայտությունն ինձ համար «սիրում եմ քեզ» -
     ից շատ ավելի ուժեղ ու զորեղ է, գրեթե կրկնակի… Ճիշտ է, երկար ժամանակ է անցել, մենք հեռու ենք
     եղել իրարից, բայց միևնույն ժամանակ ես հոգեպես հետդ եմ եղել, մոտդ եմ եղել և կողքիդ եմ եղել:
     Հիշո՞ւմ ես մեր հրաժեշտի ժամանակ ես քեզ ասացի. «Սրտով` սրտին, հոգով` մտքին»: Այդ խոսքերն
     ինձ ուժ էին տալիս հավատալ, որ մի օր կտեսնեմ քեզ, իմ աղջիկ, - ասաց ծերուկը:
     Իսկապես, շատ տարիներ էին անցել նրանց բաժանումից, և հետևանքը մնացել էր երկուսի
     սրտում կուտակված անսահման և ուժեղ կարոտը: Արդյոք ո՞վ էր այդ ծերուկը: Անիի պապիկն էր: Ոչ,
     իհարկե` ոչ: Հապա ինչու էր «Աղջիկս» կոչում նրան: Հենց դրանում էր թաքնված այս երկու սիրող
     սրտերի գաղտնիքը: Այո, նրանք սիրում էին իրար, թեև միասին չէին, թեև շատ երկար ժամանակ հեռու
     էին գտնվում իրարից ու թեև աղջիկն այժմ ուրիշին էր պատկանում: Դա նրանց առեղծվածն էր. Անիի
     մայրն այդ տղամարդուն դեռ երիտասարդ տարիքից ծերուկ էր անվանում, իսկ նա Անիի մորը` աղջիկ:
     Այդ կարոտի ուժն էր պատճառը, որ նրանք, լինելով երկար ժամանակ հեռու իրարից, չէին մոռացել
     միմյանց և իրենց զգացմունքների մասին…
    
     Ահա, թե որքան ուժեղ է կարոտը, որքան զորեղ և որքան հավիտենական…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3544 | 0 | 0
Facebook