Մենք հավատում ենք, որ ճիշտ հաղորդակցությունը այն անկյունաքարն է, որի վրա կառուցվում է թե´ անհատների, թե´ կազմակերպությունների հաջողությունը: Հաղորդակցության արդյունավետությունը, անկախ բանավոր կամ գրավոր լինելուց, դրա` երկարաժամկետ ազդեցություն թողնելու կարողության մեջ է: Հաշվի առնելով Հայաստանում արդյունավետ հաղորդակցության կիրառման հսկայական կարիքը, մենք մեր հաճախորդներին դարձնում ենք հմուտ բանախոսներ և ստեղծարար մտածողներ:
Ծրագիրը, որը մշակված է աշխարհի լավագույն համալսարանների ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում ոլորտի երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ համատեղ, ամբողջովին հիմնված է «Սովորել-Գործել» մոդելի վրա:
«Ռետորիկոն» ներդնում է բոլոր ջանքերը իր հաճախորդներին օգնելու ձեռքբերել ինքնավստահություն և զարգացնելու հանրային խոսքի հմտությունները` դառնալով հասարակության լիարժեք և հաջողակ մասնիկ:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելել «Ռետորիկո» ընկերության պաշտոնական կայքը` www.rhetorico.co կամ զանգահարել +37494 113 126 հեռախոսահամարով: