Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Վերնագիր պետք չէ...

20:42, Пятница, 27 Февраля, 2015 года
Վերնագիր պետք չէ...

Մենք, հայերս շատ ենք հպարտանում մեր անցած պատմությամբ, մեր դարավոր մշակույթով և մեր ավանդապաշտ ու ավանդապահ ժողովուրդ լինելով: Պարծենում ենք, որ չնայած շատ ժողովուրդներ անհետ կորան երկրի երեսից, բայց մենք բազում արհավիրքներ ապրած, դեռևս հարատևում ենք. և երկու տասնամյակ առաջ կերտեցինք նաև մեր անկախությունը: Փորձենք հասկանալ ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ ենք պահել այդ տարիների ընթացքում. ինչքանո՞վ է փոխվել մեր արժեհամակարգը: Օրինակ, առաջին հայացքից անմեղ թվացող այն փաստը, որ մեր երկրում գործում են ծերանոցներ. (ի միջիայլոց, աշխարհում կան երկրներ, որտեղ ծերանոցներ գոյություն չունեն) դե, կմտածեն ք ինչ կա զարմանալի. գուցե ոչինչ…Բայց մենք այն ժողովուրդն ենք, որ դեռևս մեր հնագույն շրջանի հավատալիքներում ունեցել ենք օջախի պաշտամունքը: Ավելի ուշ մեզ համար արդեն օջախ հասկացողությունը ասոսացվում է ընտանիքի և որն ամենակարևորն է՝ ծնողի հետ: Իսկ հիմա, եթե երեխան, մարդը պատրաստ է իր ծնողին հանել տանից ու ծերանոց տանել, ապա նա չի կարող լավ քաղաքացի և իր ազգին պիտանի մարդ լինել. մոտենում ենք վտանգավոր եզրագծի, փոխվում է մեր ազգայի դիմագիծը, մենք տուրք ենք տալիս օտար արժեքների, որը հայի հոգեկերտվացքին բնորոշ չէ: Շատ անգամ կապկում ենք օտար սովորույթներ առանց հասկանալու դրանց բուն էությունը: (Պարզապես հետաքրքրեց, թե մեր իշխանավորներից քանիսն են իրենց ծնողների հետ միասին ապրում. առավոտյան նրանց բարի լույս մաղթում, իսկ երեկոյան, բարի գիշեր) . Դա շատ խոսուն փաստ է նրանց մարդկային և բարոյական կերպարի մասին: Գուցե առանձին նյութի թեմա է:

Մի գուցե դարաշրջանի թելադրանքն է այսօրվա նյութապաշտությունը, եսակենտրոնությունն ու եսասիրությունը, բայց մեզ նման փոքրաթիվ ժողովուրդի փրկությունը իր ամուր ընտանիք ունենալու մեջ է, նաև ազգային առանձնահատկությունն ու արժեքներն պահելն է: Իսկ ի՞նչ է քարոզվում այսօր մեր ամբիոներից և հեռուստաեթերներից: Մարմինդ փշաքաղվում է հայկական որևէ հեռուստասերիալ նայելիս. մտածում ես միթե՞ որպես ժոզովուրդ այդքան բարոյալքվել ենք, որ նման սադիզմ, մարդասպանություն և անորենություն է քարոզվում պետական մակարդակով: Արդյո՞ք փրկության վերջին օղակն էլ ենք կորցրել: Ցավոք այդ երևույթները միայն սերիալներում չեն. մեր իրականությունն էլ քիչ է տարբերվում… Ցանկացած արդարդարամիտ, ազնիվ և ազգանպաստ խոսք և արարք բռնադատվում է… որոշակի հաստագլուխների համար համատարած անորենություն և անպատժելիություն է տիրում: Ոչ միայն ձեռք է բարձրացվում շքանշանակիր ազատամարտիկների և նրանց ընտանիքների վրա, այլև առանց որևէ հանցանքի ապացույցի ազատազրկում են մարդուն, առանց փաստացի ապացույցի դատապա րտում են նաև ազգի լավագույն արտիստին… Կարծես թե բնավորություն է ձևավորվում…Տպավորությունն այն է, որ մի քանի օլիգարխներ, որոնք նաև իշխանությունն են, վարձակալել են այս երկիրը հատուկ քանդելու, վերացնելու նպատակով…Ամեն ինչի պատրաստ են հանուն անձնական շահի, շատ ափսոս, որ նույն պատրաստակամությունն չկա հանուն սեփական պետության ու ժողովրդի շահի:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7765 | 0 | 0
Facebook