Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների

Vahag
Автор:
Vahag
15:44, Суббота, 07 Февраля, 2015 года
Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների

Արցախի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են նաեւ պատժիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը կրել է մարդկային եւ նյութական կորուստներ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3276 | 0 | 0
Facebook