Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

Անմեղ մեղավորները

Sona Sargsyan
Автор:
Sona Sargsyan
19:33, Суббота, 31 Января, 2015 года
Անմեղ մեղավորները


     Այն, որ աշխարհում որքան մարդ, այնքան էլ մարդկային տեսակ կա, գիտեմ: Համամիտ եմ նաև, որ մարդկային իրար նման տեսակներ էլ կան, որոնք գտնում են իրար ու լավ հասկանում միմյանց… Ամեն տեսակն իր առանձնահատկություններն ու յուրահատկություններն ունի ու որքան էլ այդ բոլոր տեսակները տարբեր են, մեկ է, նրանք ունեն փոխըմբռնման մի ընդհանուր կետ…

Բայց կա մի տեսակ, որն ուրիշ է, այլ է, տարբերվող է… Ասացե՛ք ինձ, մարդի՛կ, ինչու՞ ենք ամենուրեք խոսում բարության և շիտակության մասին, եթե պիտի այն չհասկացվի ու չգնահատվի… Դեռ մանկուց փոքրերի համար ընթերցում եք «Մանուկների Աստվածաշունչը» , ուսուցանում արժևորել և առաջնորդվել ճշմարիտ, բարի, հոգատար, ազնիվ, կամեցող, թույլերին օգնող, դիմացինի հանդեպ կարեկից լինելու և նմանատիպ մի շարք մարդասիրական սկզբունքներով: Ու հենց այստեղից սկսում է ձևավորվել ուրիշ տեսակը: Թույլ տվեք այդ տեսակին պայմանականորեն անվանել անմեղ մեղավոր տեսակ: Տեսակ, որը ձեր ուզածն է ձեր մտապատկերում, բայց միշտ սխալ ձեր իսկ իրականության մեջ: Բացատրե՛ք ինձ, մարդի՛կ, ինչու՞ եք սերմանում բարություն, եթե ինքներդ չպիտի երբևէ հասկանաք ու ըմբռնեք բարուն: Ինչու՞ եք խոսում պարզ լինելու մասին, եթե ինքներդ քննադատում եք պարզին: Ինչու՞ եք խոսում հավատարմության ու ընկերասիրության մասին, այն դեպքում, երբ դրանք ձեզ համար հարատև չեն, այլ ձեր տեսակի համար մեռած են ՝ գոյություն չունեն: Իսկ ինչո՞վ է մեղավոր այս ուրիշ տեսակը, որը նենգ չէ, պարզ, բարի ու մաքուր է… Ինչու՞ եք քննադատում ու նախատում նրան: Ինչու՞ է նա միշտ ձեզ համար սխալ: Հա՛… հա՛ դա այդպես է, և հակառակը չպնդե՛ք… Գիտե՛ք, մարդու ներքին ոգին կոտրելով՝ մարում է նրա ներքին ես-ը, ասել է, թե թռչնին ստիպես թռչել թևերը պոկելուց հետո: Դուք էլ այդպես եք անում. սպանում եք ներքին ես-ն ու ասում ոգողեն եղի՛ր ու շարժվի՛ր առաջ:

Վերջերս մի հոդվածում կարդում էի այն մասին, որ մարդն այնպիսի էակ է, ում շարունակ պիտի ոգևորես: Իսկ ինչո՞վ է մեղավոր այս անմեղ տեսակը, ում ամեն պատեհ-անպատեհ առիթի կոտրում եք: Ես գիտեմ, որ անթերի մարդ չկա: Ես գիտեմ նաև, որ չես կարող ճիշտ ու սիրելի լինել բոլորի համար: Բայց գիտեք անհասկանալի բան է մարդուն շարունակ դատապարտել սխալ լինելու: Յուրաքանչյուր մարդու պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր ներքին ես-ով ու էությամբ: Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է կատարվում այն էակի ներաշխարհում, երբ իրեն շարունակ նախատում են, իր իսկ սեփական աչքում արժեզրկում: Երբևէ խոսե՞լ եք նրա հետ իր ապրումների, երազանքների, հույզերի մասին… Ավելին քան վստահ եմ, որ ո՛չ… Յուրաքանչյուր անմեղ մեղավոր զգայուն, փխրուն ու փափուկ ներաշխարհ ունի, որը լի է վառ և լուսավոր գույներով… Բավական է մի կայծ, և ամեն մի գույնը կվերածվի մի իրական հրաշքի… Իսկ դուք, ձեր յուրաքանչյուր փոթորիկով մարում եք այդ կայծը և վերածում այն գորշության ու դատարկության: Դուք ամեն պահի սպասում եք անմեղ մեղավորին նախատելու, առանց փորձելու գոնե մեկ անգամ նրան հասկանալ: Ու մարդկային այս տեսակին ինքն իր սեփական մարմնում ավելորդ զգալուց բացի ոչինչ չի մնում անել: Յուրաքանչյուր անմեղ մեղավորի ներսում մարած հրաշքների մի կծիկ կա ու ես հավատում եմ, որ մի չնչին կայծի դեպքում դրանք ոգեկոչվելու են ու լուսավորվեն: Թող սա էլ լինի այդ փոքրիկ կայծը… Ուզում եմ իմանաք, որ դուք եզակի եք ու անփոխարինելի անկախ ամեն ինչից: Ուղղակի պահեք և պահպանեք ձեր մաքուրը, ձե՜րը… Պայքարեք ու ապացուցեք բոլորին, որ ավելորդ չլինելուց բացի, դուք մարդկային խելացի և հաջողակ տեսակ եք… Հիշե՛ք, որ բոլորն էլ ընկնում են, ուժեղ է նա, ով կարողանում է այդ անկումից վեր կենալ ու հաստատուն քայլերով շարժվել առաջ: Վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ ձեր տեսակին կհասկանան ու կըդնունեն…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5096 | 0 | 0
Facebook