Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

Ուժեղ-թույլ տեսակս

Sona Sargsyan
Автор:
Sona Sargsyan
15:15, Четверг, 15 Января, 2015 года
Ուժեղ-թույլ տեսակս

Մարդկանց մի տեսակ կա չէ, որ թվում է, թե ամուր են, անկոտրուն և ուժեղ: Ու հենց այդ մարդիկ շրջապատի մեջ ընկալված են, որպես անհոգ ու ուրախ մարդիկ: Երբեք, ոչ մեկի մտքով չի անցնի, թե արդյոք այդ մարդը տխուր է կամ անտրամադիր… Չէ՛, չէ՛ նա միշտ պիտի անհոգ ու ուրախ լինի, համենայն դեպս դիմացինի աչքում, դիմացինի ընկալմամբ դա միշտ այդպես է: Մի բան էլ կա, որ վերագրված է ուժեղ մարդկանց` միշտ իրենց մտերիմներին խորհուրդներ տալ, պաշտպանել ու նեցուկ կանգնել… Ու երևի կյանքի օրենքն է այդպես, որ, չգիտես թե ինչու, գրեթե միշտ այդ ուժեղ ու սառը մարդիկ իրենց կողքին ունենում են մի թույլ ու ջերմ մտերիմ: Հավատացեք, որ իրենք լավագույն խորհրդատուներն են, լավագույն պաշտպանները… Իրենք մեր մեջ արմատացած են ուժեղ, սառը, ոչ այնքան զգայուն, որովհետև իրենք այդպես են դրսևորում իրենց, համամիտ եմ, բայց եկեք համաձայնեք, որ դա այդքան էլ այդպես չէ…. Գալիս է պահ, երբ հասկանում ես, որ նույնիսկ ամենուժեղը պաշտպանության ու ջերմության կարիք ունի… Հա՛, իրոք դա այդպես է… Ես էլ ունեմ իմ ուժեղ-թույլին… Մարդ, ով ցանկացած հարցում նեցուկ է, իսկական պաշտպան ու հրաշալի խորհրդատու: Ու գիտեք, միշտ իրեն ուրախ ու ժպտացող աչքերով տեսնելով կարծել եմ, թե հենց այդպես էլ կա: Բայց գալիս է ժամանակ, երբ աչքերդ լայն բացվում են ու դու տեսնում ես նույնիսկ անտեսանելին, նկատում ես, որ հենց նույն այդ ուժեղ-թույլերն ունեն անսահման ուշադրության ու հոգատարության կարիք… Հասկանում ես, որ իրենց մոտ էլ է գալիս պահ, երբ ցավում է` անասելի ցավում, որ պաշտպանության կարիք ունեն… Իրենք էլ են ուզում, որ իրենց լսես, օգնես… Իրենք էլ են սպասում խորհուրդների ու խրատների… Իրականում իրենք հենց ամենափխրուն էակներն են` ներքին ամենասիրուն ու ամենաջերմ լույսով օժտված… Մենք ուղղակի ուշադիր չենք … Մենք ուղղակի արմատացրել ենք մեր մեջ իրենց ուժեղ լինելն ու ընկալում ենք իրենց հենց այդպես: Հե՛նց հիմա, հե՛նց այս պահին ուղղակի ուշադիր նայեք ձեր ուժեղ-թույլի աչքերի մեջ ու կտեսնեք ներքին այդ հրաշք լույսը, կտեսնեք ջերմությունն ու զգայունությունը… Ուրախացրե՛ք նրան ձեր մի պարզ, բայց ջերմ քայլով, թույլ տվեք, որ նա էլ իրեն պաշտպանված զգա ձեր կողմից, թույլ տվեք խոսել նրան, խոսել իր ապրումների, ցավերի, իրեն տանջող մտքերի մասին… Գրկե՛ք ամուր, օգնե՛ք ու պաշտպանե՛ք ձեր ուժեղ-թույլին…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4355 | 0 | 0
Facebook