Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան
Վաղ տարիները Շնորհք արք. Գալուստյանը ծնվել է 1913 թ. Թուրքիայի Յոզգատի շրջանի Իյտելի գյուղում (Ավազանի անունով Արշակ Գալուստյան) ։ Հայրը՝ Միհրան Գալուստյանը գյուղի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից էր։ Ուներ մեկ եղբայր՝ Արմեն, և երկու քույր՝ Շնորհիկ և Անույշ։ Հայրը, եղբայրը և Անույշը տարբեր պատճառներով մահացան 1915-1923 թթ.։ 1922 թ.-ին Արշակը տեղափոխվում է նախ Նահր Իբրահիմի «Լիբանան», ապա Նազարեթի «Պաղեստին» ամերիկյան որբանոցները, ապա նաև Կեսարիայի Թալաս գյուղի Ամերիկյան քոլեջը, որը այդ տարիներին վերածվել էր որբանոցի։ Այս տարիներից սկսած Արշակը 33 տարի բաժանված է մնում իր ընտանիքից։ Շնորհք արք. Գալուստյանը Բեյրութի որբանոցում Երուսաղեմում ապրելու տարիները 1927 թ.-ի հուլիսի 27-ին ընդունվում է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան։ 1932 թ.-ին ձեռնադրվում է սարկավագ։ 1935 թ.-ին ձեռամբ Թորգոմ արք. Գուշակյանի ձեռնադրվում է աբեղա՝ ստանալով Շնորհք անունը։ 1936 թ.-ին նշանակվում է Ժառանգավորաց վարժարանի տեսուչ։1937 թ.-ին նշանակվում է Սրբոց Հակոբյանց տպարանի տեսուչ ևպատրիարքարանի «Սիոն» պաշտոնաթերթի փոխ-խմբագիր։ Զբաղվել է ուսուցչությամբ Սրբոց Թարգմանչաց վարժարանում։ Նույն թվականին ձեռամբ Թորգոմ պատրիարք Գուշակյանի ստանում է վարդապետականգավազանի մասնավոր իշխանության չորս աստիճանները։ Հովվություն Եղել է Հայֆայի և շրջակայքի հոգևոր հովիվ։ 1941 թ.-ին ուղևորվում էԱնթիլիասի Դպրեվանք։ 1945 թ.-ին նշանակվում է Լոնդոնի հայոց հոգևոր հովիվ։ 1948 թ.-ին հրավիրվում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգ՝ հովվելու այնտեղի երեք քաղաքները։ 1952 թ.-ին ձեռամբ Կալիֆորնիայի առաջնորդ Տիրան արք. Ներսոյանի ստանում է Ծայրագույն վարդապետի աստիճան։ Եպիսկոպոսության և պատրիարքության տարիները 1956 թ-ին ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի ձեռնադրվում է եպիսկոպոս։ Շնորհք արք. Գալուստյանը Պատարագի ժամանակ ԱՄՆ վերադառնալիս լինում է Կոստանդնուպոլսում ու 33 տարվա բաժանումից հետո առաջին անգամ հանդիպում մորը։ Նույն թվականին մասնակցում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական ընտրություններին։ 1956-ին մեկնում է Երուսաղեմ, ուր մեկ տարի անց ընտրվում է Սուրբ Աթոռի Լուսարարապետ։ 1961 թ.-ին մեկնում է Կ. Պոլսի և Գարեգին պատրիարք Խաչատուրյանի խնդրանքով երկարաձգում է իր կեցաւոյթւոնը այնտեղ մինչև 1961 թ.-ը։ 1961 թ.-ի հոկտեմբերի 11-ին, Գարեգին Խաչատուրյան պատրիարքի մահվանից հետո, պոլսահայ համայնքի միահամուռ փափագով Շնորհք արք. Գալուստյանը ընտրվում է Պոլսո Հայոց 82--րդ պատրիարք։ Շնորհք Գալուստյանի պատրիարքության տարիներին սերտանում են Մայր Աթոռի և Պոլսո Հայոց պատրիարքության հարաբերությունները։1979 թ.-ին Շնորհք պատրիարքը հանդիպում է Ստամբուլ այցելած Հռոմի Հովհաննես Պողոս II պապի հետ։ Շնորհք արք. Գալուստյանը վախճանվում է 1990 թ.-ի մարտի 7-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում, ուր գտնվում էր երկրաշարժիաղետյալներին օգնություն, սփոփանք և մխիթարություն բաշխելու համար։ Շնորհք պատրիարքի մարմինը Կ. Պոլիս է տեղափոխվում 1990 թ.-ի մարտի 14-ին։ Վերջին օծումը կատարվում է մարտի 18-ին։ Շնորհք արք. Գալուստյանի մարմինը ամփոփված է Շիշլիի հայկական գերեզմանատանը։
Երկերը
|