Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

ՕԳՆԵՔ ԴԱՎԻԹԻՆ ՎԵՐԱԳՏՆԵԼ ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆԸ

ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Пресс-секретарь:
ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
00:30, Четверг, 31 Июля, 2014 года
ՕԳՆԵՔ ԴԱՎԻԹԻՆ ՎԵՐԱԳՏՆԵԼ ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆԸ

Դավիթը շուտով կլինի 17 տարեկան: Այս տարվա սեպտեմբեր ամսին նա պետք է հաճախի 12-րդ դասարան, սակայն ցավերի պատճառով չի կարողանա մասնակցել դասերին:
    
     Հինգ տարի առաջ Դավիթի մոտ ախտորոշվեց «Յուվենիլ իդիոպատիկ արթրիտ» պարբերական հիվանդությունը: Արթրիտը` դա հոդերի ծանր, խրոնիկական հիվանդություն է, որի ժամանակ վնասվում են ինչպես հոդերը, այնպես էլ ներքին օրգանները. հոդերը շատ արագ դեֆորմացվում են և կորցնում շարժունակությունը, որը բերում է երեխայի մոտ հաշմադամության առաջացման:

Դավիթը մինչ օրս գտնվում է հսկողության տակ` «Արաբկիր» բժշկական կենտրոնի ռեվմոտոլոգիական և պարբերական դիսպանսերում, ստանում է հորմոնալ և ցիտոստատիկ բուժում` մետոտրեքսատ, դիկլոֆենակ, պրեդնիզոլոն, սուլֆասալազին, Ca D3, կոլխիցին, որը ոչ միայն արդյունավետ չէ, այլև թողնում է անդառնալի և կողմնակի ազդեցություն, կանգնեցնում երեխայի նորմալ աճը և զարգացումը:
     Դավիթին բուժման կուրս է անհրաժեշտ Գերմանիայում. նման բուժման կուրսն արժե 15.000 եվրո:
    
     Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց մեծահոգությունը ցուցաբերել և օգնել պատանուն, կարող են իրենց փոխանցումները կատարել HSBC բանկում Դավիթի համար բացված են հաշվեհամարներին`
    
     005-003504-001` ՀՀ դրամ
     005-003504-101` ԱՄՆ դոլար
     005-003504-102` ռուբլի
     ստացող` Գոհար Դանիելյան:
    
     Ինչպես նաև կարող եք զանգահարել (096) 611-417 հեռախոսահամարին:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5459 | 0 | 0
Facebook