Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

փոթորիկ

Ռիմա ☆
Автор:
Ռիմա ☆
14:34, Четверг, 03 Января, 2013 года
փոթորիկ
     ԱՄՆ-ի արևելյան ափամերձ շրջաններին պատուհասած «Սենդի» փոթորիկը տարերային աղետների սկիզբն է համարվում, որի հետևանքները մարդկությունը կզգա մոտակա տասնամյակում: Ըստ Պրիստոնյան համալսարանի պրոֆեսոր Մայքլ Օպպենհեյմերի՝ նա ապագայի նախանշանակն է՝ համաշխարհային օվկիանոսի ջրերի մակարդակի բարձրացումը, ինչպես նաև փոթորիկների թվի աճը հաջորդ տասնամյակի համար ստեղծելու են ահագնացող վտանգ: Դեռևս 2007 թ. միջկառավարական խմբի փորձագետների կողմից ստացվեց նախազգուշացում այն կլիմայական փոփոխությունների մասին, որ միջին հաշվարկով համաշխարհային օվկիանոսի ջրերի մակարդակն արդեն այս տասնամյակում կբարձրանա 17-ից մինչև 58 սմ-ով: Բայց վերջին տեսությունները ցույց տվեցին, որ արկտիկական ծովային սառույցի արագ հալչելու հետևանքով ծովի մակարդակը կբարձրանա 76 սմ-ով: Օպեն Գեյմերի կարծիքով, կլիմայական փոփոխություններն ամենայն հավանականությամբ կհանգեցնեն փոթորիկների ինտենսիվության և մասշտաբների մեծացման, որն իր հերթին նշանակալիորեն կուժեղացնի փոթորկալից մակընթացությունները: Մոտավորապես երեք տասնամյակի ընթացքում 2 միլիոն քառակուսի կիլոմետրը: Ըստ տեսության՝ 2100 թվականին սառցե ծածկույթը կարող է ընդհանրապես վերանալ: Ի դեպ, որոշ մասնագետներ կարծում են, որ դա կարող է ավելի շուտ տեղի ունենալ: Ազգային կենտրոնից ՈՒոլտեր Մեյերի՝ սառույցի և ձյան հետազոտության արդյունքները, որոնք կատարվել են Կոլորադյան համալսարանի օգնությամբ, ցույց են տալիս, որ ծովային սառույցի կրճատման հետևանքով արագ կերպով բարձրանում է ջրի ջերմաստիճանը: Ներկա պահին ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան ափամերձ շրջաններից ոչ հեռու գրանցվել է ողջ ուսումնասիրությունների ընթացքում ջրի մակերևույթի ամենաբարձր ջերմաստիճանը: Գիտնականները նշել են, որ դա նման է դուռը բաց թողած սառնարանի: Առափնյա և ծովային գիտության ինստիտուտից Ջենիֆեր Ֆրենսիսն ավելացնում է, որ օդային զանգվածների խիստ տատանումներն ու տեղափոխությունները հնարավորություն են տալիս, որ սառը արկտիկական օդը տեղափոխվի հարավ: Միաժամանակ հյուսիս է ներթափանցում խոնավ և տաք արևադարձային օդը: Նրա խոսքերով՝ հենց այս երևույթն է արկտիկական և արևադարձային եղանակային ճակատների բախման պատճառը, որի արդյունքում էլ ձևավորվել է « Ֆրանկենփոթորիկը»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
13645 | 0 | 0
Facebook