Վարդավառի մասին գեղեցիկ տաղ է գրել X դարի հռչակավոր բանաստեղծ, փիլիսոփա Սուրբ Գրիգոր Նարեկացին: Ներկայացնում ենք հատված «Տաղ վարդավառ» -ից.
Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից.
Ծավալվում էր հուսկն վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային:
Եվ այդ ծովից համատարած
Պղպջում էր գույնն այն ծաղկի երփնափողփող,
Իսկ ճյուղերին հուրհրատում էին հասած
Պտուղները քրքումնաթույր:
Թարգմ.` Վազգեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻ