Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

Հեղինակ Յուրո Վարդանյան Սոցիալական ցանցերի կեղծարարները. Ինչպես ճանաչել նրանց

21:59, Четверг, 13 Декабря, 2012 года
Հեղինակ Յուրո Վարդանյան Սոցիալական ցանցերի կեղծարարները. Ինչպես ճանաչել նրանց

Իրոք, ինչպես կարելի է պրոֆիլը ուսումնասիրելով հասկանալ նրա տիրոջ ով լինելը: Դա չափազանց հեշտ է, եթե ուշադրություն դարձնենք լրացված ինֆորմացիային: Եվ այսպես.

1. Ամենակարևորը պետք է ուշադրություն դարձնել հենց ինֆորմացիային: Կեղծ պրոֆիլների տերերը հիմնականում իրենց մասին լրացնում են հնարավորինս քիչ ինֆորմացիա: Այսինքն, կարելի է ասել, նրանց պրոֆիլները «դատարկ» են:

2. Երկրորդհանգամանքը այն է, որ սոցցանցերի կեղծարարները խուսափում են իրենց մասին գրված ինֆորմացիայում շեշտել «ԵՍ» անձնական դերանունը: Բացի դա, նրանք օգտագործում են ավելի շատ ժխտական բնութագրող բառեր: Օրինակ, «Ուրախ մարդ եմ» տողի փոխարեն հավանական է գրեն հետևյալը՝ «Տխուր մարդ չեմ», կամ՝ «Սիրում եմ աշխույժ միջավայր» տողի փոխարեն գրեն՝ «Չեմ սիրում մենակ ժամանակ անցկացնելը»:

3. Երրորդամենակարևոր բացթողումը, որոնք թույլ են տալիս կեղծ պրոֆիլների տերերը կայանում է նրանում, որ նրանք «քչախոս են»: Նրանց յուրաքանչյուր ավել ասված նախադասություն վտանգավոր է հենց իրենց համար: Ուստի նրանք փորձում են լինել հնարավորինս լակոնիկ, շատ չծավալվեն և թույլ չտան որևէ սխալ: Դա բավականին բարդ է, քանի որ նրանք ստեղծում են ստի մի մեծ շղթա, և այդ ամբողջ շղթան նրանք պետք է հիշեն ամեն անգամ նոր բան ասելիս, որպեսզի իրենց խոսքերը չհակասեն իրար:

Ահա այն երեք ամենահեշտ տարբերակները, որոնցով կարելի է բացահայտել սոցցանցերի կեղծարարներին: Այսպես են կարծում հոգեբաններն ու հետազոտողները:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2526 | 0 | 0
Facebook