Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Понедельник, 09 Декабря, 2024 года

Статьи

«1915-ի ապրիլը» թող երբեք չկրկնվի

Յէթէր
Автор:
Յէթէր
18:16, Четверг, 24 Апреля, 2014 года

Շուտով կբոլորվի սևաթույր հիշողության դարը, բայց Դեր Զորի անապատում դեռ քամին կրծում է հայի ոսկորները և այդ ոսկորները հանգիստ են աղերսում իրենց հետնորդներից, հանգիստ ու գերեզման:
     360armenia.am կայքի ստեղծագործական թիմը և «Հայ լուսանկարիչների Ազգային ասոցիացիան» (ՀԼԱԱ) նպատակ ունենալով ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել Հայոց Ցեղասպանության հարցին, այս թեմայով կազմակերպել է վիրտուալ ցուցահանդես, ցուցահանդեսը ներկայացվել է վիրտուալ տուրի տեսքով: Այն կրում է « «1915 -Ի ԱՊՐԻԼԸ» ԹՈՂ ԵՐԲԵՔ ՉԿՐԿՆՎԻ» խորագիրը: Ցուցահանդեսին մասնակցել են լուսանկարիչներ Էդգար Մարտիրոսյանը և Զարուհի Ալեքսանյանը:
     Կայքի պատասխանատուները իրենց խոսքում նշել են. «Անմար կրակի մոտ ամեն տարի այսօրը դրվող ծաղիկները լուռ են, ուրեմն պետք է խոսեն հայ ազգի ծաղիկները՝ երիտասարդները»: Եվ իսկապես, մենք՝ հայոց որդիքս, պետք է հետևողական լինենք, մենք ամեն վարկյան պետք է վեր հանենք մեր նախնյաց ցավն ու պահանջենք ճանաչում, ապա հատուցում:

Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված վիրտուալ ցուցահանդեսը կարող եք դիտել հետևյալ հղումով.
     http://www.360armenia.am/am/Գլխավոր-էջ-ցուցահանդես.html

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3341 | 0 | 0
Facebook