Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՀՈՒՄՈՐԻԿՆԵՐ

Aram Hovhannisyan
Автор:
Aram Hovhannisyan
12:16, Вторник, 01 Апреля, 2014 года
ՀՈՒՄՈՐԻԿՆԵՐ
    
    

***
     Բակում մի շուն ծառի բնի մոտ բարձրացրել էր ոտքը: Սաթենիկը գլխի ընկավ կենդանին ինչ բանի է:
     -Գարշո՛կ, գարշո՛կ․․․
     Շան պետքը չէր: Աղջնակը նեղսրտեց․
     -Ամոթ է, չի՛ կարելի:
     ***
     -Մամ, մեր խմբի Լիլիթը Դավիթին է սիրում, -թաքուն մորը պատմում է Խանդութը:
     -Ւ՞նչ գիտես:
     -Որ Դավիթը բաժակը կոտրեց, Լիլիթը վռազ՝ ինքը չէր, ինքը չէր․․․
     ***
     Պետավտոտեսչության մեքենան ազդանշանը կապած, բարձրախոսով ինչ-որ բան խռպոտ հայտարարելով՝ անցնում էր փողոցով: Սաթենիկը խառնվեց իրար․
     -Հաֆու, հաֆու, փախի՛․․․
     ***
     Խանդութը մատնացույց է անում հեռուստացույցը:
     -Հայրիկ, դու էնտեղ ես աշխատում, չէ՞:
     Գլխի դրական տարուբերում:
     -Բա դուռն ու՞ր է: Որտեղի՞ց ես մտնում, կարդում դասերդ:
     ***
     Սաթենիկն առաջին անգամ ինքնաթիռ էր նստել: Տեսավ չորս կողմը պատուհան է:
     -Բա՛ց, -պահանջեց:
     -Բացվող չեն, -բացատրեց մայրը:
     -Շոգում եմ, բա ինչի՞ համար են:
     ***
     -Մամ, Արտյոմը /հարևանի տղան/ բերանս կեղտոտ բան էր կոխում:
     -Դու էլ իրեն խփեիր, -զայրացավ մայրը:
     Խանդութը մի մեծ քար բերեց, լուսամուտից գլուխը հանել, գոռում է․
     -Արտյո՜մ, արի քարով խփեմ:
     ***
     Սաթենիկը միասին քնող քրոջն է բնութագրում․
     -Խանդութը տեղաշորում ռուսի ձիերի պես քացի է տալիս, մի օր կտեսնեք՝ չկամ:
     ***
     Խանդութին ծննդյան օրը խաղալիք շնիկ էին նվիրել:
     -Շնիկիդ անունն ի՞նչ է, -հարցնում է հայրը:
     -Չգիտեմ:
     -Արի մի լավ անուն դնենք:
     Առպահ մտմտաց, հետո՝
     -Հովասան /չի կարողանում ասել Հովհաննիսյան/ Արամ:
     ***
     -Էդ կուռնոս քիթդ որտեղի՞ց, -մի օր հարցրին Սաթենիկին:
     -Երևի մաման է Ռուսաստանից բերել, -պատասխանեց:
     ***
     Խանդութը դրսում խաղալիս անձրևաջրում լավ թրջվել էր: Հայրը տարավ լոգարան՝ շորերը հանելու:
     -Հայրիկ, լավ եմ չրթվել, չէ՞:
     ***
     Խոսակցությունը գողերի շուրջ էր: Սաթենիկը, թե՝
     -Գողերը, որ մեր տուն մտնեն, հայրիկը՝ հեչ, քույրիկը վրա կտա, կգզի դրանց:
     ***
     «Գոյա» ֆիլմն էին ցուցադրում: Կադրում համբուրվում էին:
     -Գիտեմ, ըսենց բան որ անում են, միշտ փորձանք է գալիս, -լուրջ կարծիք հայտնեց Խանդութը:
     ***
     Քույրը կծել էր Սաթենիկի այտը:
     -Ոչինչ, -հանգստացնում է մայրը, -կանցնի:
     -Իյա՜, թող լամ: Թուշիկիս կլեպը պոկել է:

Տարիներ առաջ գրառեց Արամ Հովհաննիսյանը /նույն ինքը՝ հայրիկ/

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4627 | 0 | 0
Facebook