Յուրահատուկ, անմեկնելի է մանկան հոգին, անընթեռնելի է նրա պարզությունը, քանզի մեծանալով մենք դառնում ենք անզգա, դառնում ենք խորամանկ, խաբեբա, անսիրտ...մոռանում ենք մեր մանկությունը:
Պետք է մանկան հոգու թելերին հասնող ձեռքեր ունենալ պատկերելու համար նրա զգացմունքն՝աչքերում: Պետք է ունենալ այն ափերը, որում կարտացոլվի մանկության զուլալ աչքերը:
Ձեզ եմ ներկայացնում լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանի լուսանկարները մանկական դիմանկար ժանրում: Այս նկարների հերոսները կյանքի պատկերն ու խորհուրդն են կրում իրենց մեջ: Նրանք ժպտում ու տխրում են ամբողջ սրտով, նրանց չի խանգարում ֆոտոխցիկը: Նրանք զրուցում են լուսանկարչի հետ: