Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Четверг, 12 Декабря, 2024 года

Статьи

Ինքնասպանությունից մեկ ամիս առաջ 18-ամյա Կարոն սկսել է իրեն տարօրինակ պահել (ֆոտո)

Gurgen Manukyan
Автор:
Gurgen Manukyan
01:45, Четверг, 27 Марта, 2014 года

Շիրակի մարզի Ողջի համայնքի 18-ամյա բնակիչ Կարոյի ողբերգական մահը ցնցել է նրա համադասարանցիներին։ Կարոն սովորում էր 12-րդ դասարանում, դասարանում չորսն էին, հիմա՝ արդեն երեքը, իսկ Կարոն դասարանի հոգին էր՝ ամենակտիվ եւ ուրախ աշակերտը։

«Մենք դասարանում չորսս ենք, երկուսիս անունն էլ Կարո է, մենք շատ մոտ ենք իրար հետ, ամեն հարցում կանգնած ենք եղել մեջք-մեջքի, չեմ կարող անցյալով խոսել իմ ախպոր մասին, ես իրա մասին ամեն բան գիտեմ, ինքը՝ իմ, մենակ թե վերջին օրերին շատ էր առանձնացել մեզնից, իմ հարցերին չէր պատասխանում, ես էլ մտածում էի, որ կարող է՝ տղեն տունը խնդիրներ ունի, բայց ինքը շատ ուժեղ էր», - պատմեց դասընկերը՝ Կարապետ Սիսակյանը:

Կարապետը հիմա արդեն ամեն առավոտ միայնակ է դպրոց գնալու. ամեն օր Կարոյին սպասում էր իրենց տան մոտ, հանդիպում էին ու միասին դպրոց գնում։ Դեպքի օրը, սակայն, Կարապետը, առավոտյան տեսնելով, որ Կարոն չի եկել, մենակ է գնացել՝ մտածելով, որ դասընկերը չի գալու. «Շատ չէր բացակայում, բայց էդ օրը որ չեկավ, մտածեցի՝ էսօր էլ չի գա, ու ես շարունակեցի ճանապարհս, բայց մտքով իրա հետ էի» - պատմեց Կարապետը:

Կարոյի դասընկերուհին՝ Շուշանը, ասաց, որ Կարոն ուժեղ կամքի տեր տղա էր, դժվար է հավատալ, որ այդպիսի բան կարող էր անել. «Չգիտեմ՝ ինչն է պատճառ եղել, որ դիմել է այդ քայլին, շատ տարօրինակ էր իրան պահում վերջին մեկ ամսվա ընթացքում. կամ շատ տխուր էր կամ շատ ուրախ, ու հեչ մի ձեւով չէր ներկայացնում, կիսվեր հետներս, թե ինչ է իր հետ կատարվում» ։

Կարոն սովորականի նման վաղ առավոտյան պատրաստվել է դպրոց գնալ, տնից դուրս է եկել ինչ-որ բան անելու ու այլեւս տուն չի եկել, հայրը դուրս է եկել՝ զգուշացնելու տղային, որ ուշանում է դասից, սակայն 18-ամյա որդուն գտել է տանը կից հացատան առաստաղից տնային հագուստով ու հողաթափերով կախված:

Կարոյի ուսոիցիչներն ասում են՝ տղան գյուղում հարգված ընտանիքից է, տան կրտսերը, օգնող ձեռքը, աշխատասեր ու խելացի։ «Ճիշտ է՝ դասերի մեջ չի փայլել, բայց բնավորությամբ շատ հասնող տղա էր» - ասաց դասղեկը՝ Սաթենիկ Մելքոնյանը:

Դպրոցի տնօրենի խոսքով՝ տղայի վարքի մեջ մինչեւ գարնանային արձակուրդները նկատել են պասիվություն, անտարբերություն ու տխրություն։ Մի օր, երբ տղան շատ ուրախ է եղել, տնօրենը հարցրել է. «Կարո ջան, էսօր շատ ուրախ ես, առիթ կա՞», - ինչին տղան պատասխանել է, որ միայն արտքուստ է ուրախ։

«Ես զարմացա, չգիտեի ինչ անել, զանգեցի մորն ու պատմեցի, նա էլ պատմեց, որ տղան տանը նույնպես տարօրինակ է իրեն պահում, ծնողները չեն հասկանում, թե ինչն է պատճառը նման պահվածքի։ Արձակուրդ գնացինք, եկանք ու էսպիսի բան իմացանք», - ասաց դպրոցի տնօրեն Գոհար Պետրոսյանը:

Տնօրենի պատմելով, Կարոյի մայրը մտավախություն է ունեցել, որ տղան ինչ-որ բանից վախեցել է, դեպքից մի քանի օր առաջ ուշ երեկոյան Մեղրաշատ գյուղում գտնվող քրոջ տնից ոտքով գնացել է իրենց գյուղ՝ Ողջի, ու ճանապարհին հնարավոր է՝ ինչ-որ բանից վախեցած լինի։

Համագյուղացիները պատմում են, որ արոն արձակուրդների ընթացքում հոր հետ հողագործությամբ զբաղվելիս անընդհատ կրկնել է, որ ուզում է բոլոր գործերն արագ ավարտին հասցնել, կիսատ գործ թողնել չի ցանկացել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5990 | 0 | 0
Facebook