Լիկկա-Չան
Մի աղջիկ իր ծնողների հետ տեղափոխվում է մեկ այլ քաղաք և ստիպված է լինում այնտեղ թողնել իր տիկնիկին՝ Լիկկա-Չանին, այդ տիկնիկը իր մանկության ամենասիրելի տիկնիկն էր, նա արցունքները աչքերին բաժանվում է իր տիկնիկից, թողնելով նրան այնտեղ:
Մի անգամ նա վերադարձավ դասից տուն և գնաց խոհանոց, քանի որ շատ սոված էր, երբ հանկարծ լսվեց տան հեռախոսի զանգը, նա շատ զարմացավ քանի որ դեռ ոչ ոք չգիտեր, որնրանք տեղափոխվել են: Նա վերձրեց լսափողը և հանկարծ լսեց այս արտահայտությունը.
-Լիկկա-Չանն է, ես հիմա ձեր քաղաքում եմ:
Նրա ձայնը շաաատ տարօրինակ էր, ասես ռոբոտ լիներ, սակայն աղջիկը դրան ամենևին ուշադրություն չդարձրեց, սակայն հեռախոսը կրկին զանգեց, նա մոտեցավ և պատասխանեց.
-Ես հիմա ձեր փողոցում եմ:
Աղջիկը խառնվեց իրար, նա միայնակ էր տանը, քանի որ նրա ծնողները աշխատանքի էին: Նա զանգեց իր մայրիկին, սակայն նա չէր պատասխանում, զանգեց հայրիկին նա ասեց, որ զբաղված է, հետո կզանգի:
Կրկին լսվեց հեռախոսի սարսափելի թվացող ձայնը, նա վախենալով պատասղանեց.
-Ես ձեր տան մոտ եմ:
Նա մոտեցավ պատուհանին և նայեց նրանց տան շրջակայքը, սակայն այնտեղ ոչ ոք չկար: Հեռախեսը կրկին զանգեց, նա կրեթե լացելով պատասղանեց.
-Ես քո ետևում կանգնած եմ:
Ծնողները տուն վերադարձան բավականին ուշ սակայն այնտեղ չգտան իրենց աղջկան միայն տեսան գետնին ընկած լսափողը: Այդ աղջկան երբեք ոչ ոք չտեսավ և չհասկացավ նրա առեղծվածային անհետացման պատճառը:
Կիսվեք տպավորություններով թողնելով հաղորդագրություն: