Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 11 Декабря, 2024 года

Статьи

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ՍՊԱՌՈՂ

13:44, Суббота, 15 Марта, 2014 года
     Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է (World Consumer Rights Day) ։
     1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ նախագահ Ջոն Քենեդին պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես անդրադարձավ քաղաքացու, իբրև սպառողի, իրավունքներին: Արդյունքում ծնվեց մի փաստաթուղթ, որով ամրագրվում էին սպառողի չորս հիմնական իրավունքները: Ավելի ուշ սրանց գումարվեց միջազգային հանրության հավանությանն արժանացած ևս չորս իրավունք.
     • անվտանգության իրավունքը,
     • ընտրության իրավունքը,
     • տեղեկատվություն ստանալու իրավունքը,
     • լսված լինելու իրավունքը:
     • վնասների փոխհատուցման իրավունքը,
     • սպառողական կրթության իրավունքը,
     • հիմնական կարիքները բավարարելու
     • իրավունքը,
     • առողջ միջավայրի իրավունքը:
     Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31.1 հոդվածի`
     պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների
     որակի վերահսկողության ուղղությամբ:
     Հայաստանում անկախության հռչակումից հետո երկիրը, ապրելով անցումային ժամանակաշրջան, չէր կարող զերծ մնալ սպառողական շուկայի զարգացմանը վերաբերող մարտահրավերներից: Խնդիրն առավել ակնհայտ է մարզերում, որտեղ բնակչությունն անտեղյակ է իր սպառողական իրավունքներից:
     Օգտվելով բնակչության անտեղյակությունից` որոշ «բիզնեսմեններ» իրացնում են ապրանքներ, որոնք չեն համապատասխանում անհրաժեշտ որակին ու ներկայացվող տեղական և միջազգային ստանդարտներին, ապրանքներ, որոնք մայրաքաղաքի քիչ թե շատ տեղեկացված բնակչության շրջանում արդեն անհնար է իրացնել: Խնդիրն ավելի լուրջ է դառնում, երբ ապրանքը ժամկետանց է: Հետևաբար, հենց մարզային բնակավայրերում է մեծանում այդ ապրանքների գործածության հետևանքով ազգաբնակչության առողջությանն սպառնացող վտանգի չափը: ՀՀ մայրաքաղաքից դուրս, հատկապես հեռավոր մարզային բնակավայրերում, ազգաբնակչությունը հիմնականում անտեղյակ է սպառողների իրավունքներից ու դրանց պաշտպանությանն ուղղված գործողություններից, որոնք հնարավոր է իրականացնել օրենքով սահմանված կարգով:
     Սպառողները, վերջին 10-15 տարիներին քիչ թե շատ զինվել են սպառողական գիտելիքներով նաև հասարակական կազմակերպություններիակտիվ գործունեության շնորհիվ, արդեն հիմնականում ի զորու են պաշտպանելու սեփական շահերն ու իրավունքներն սպառողական շուկայում: Անհրաժեշտության դեպքում նրանք գիտեն, որ կարող են դիմել՝ իրավաբանական խորհրդատվություն կամ ուղղակի սպառողական շուկայում իրենց ոտնահարված իրավունքը պաշտպանելու գործում աջակցություն ստանալու համար:
     Հիմնախնդրի առաջացման հիմնական պատճառներից է մարզերում կապի և տեղեկատվության էլեկտրոնային միջոցների սակավ հասանելիությունը, ինչը խոչընդոտում է անհրաժեշտ տեղեկատվության տարածմանը: Թերթերի և ամսագրերի անբավարար ապահովումը գյուղական շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի բնակչության համեմատությամբ գյուղացիների ֆինանսական անբարենպաստ պայմանները նույնպես զգալիորեն խոչընդոտում են սպառողական շուկայում ճիշտ կողմնորոշվելուն նպաստող տեղեկատվություն ստանալուն: Բնակչությունն անգիտակցաբար դառնում է այն ապրանքների սպառողը, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս առումով շատ կարևոր եմ համարում սպառողների իրավագիտակցության և տեղեկացվածության բարձրացումը, սպառողական շուկայում իրենց շահերը պաշտպանելու վերաբերյալ: Սպառողական գիտելիքներին տիրապետող պաշտոնյան պետք է գիտակցի, որ ինքն ու իր ընտանիքի անդամներն էլ սպառողական նույն համայնքի ներկայացուցիչն են, և նրանց սպառողական շահերը չեն զատվում հասարակ բնակչի սպառողական շահերից: Չէ, որ յուրաքանչյուր սպառող, անկախ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, բնակության վայրից, ազգությունից և անգամ կրոնական պատկանելությունից, ըստ ՀՀ օրենսդրության` պաշտպանված է օրենքով: Այլ բան է, որ հաճախ սպառողն անգամ տեղյակ էլ չէ նշված օրենքի գոյությունից և, ցավոք սրտի, հույս էլ չունի, թե օրենքները թղթի վրա լինելուց զատ կարող են նպաստել իր կյանքի բարելավմանը: Ահա թե ինչու «Սպառողները իրավունք ունեն…» ծրագրի շրջանակում մեկ անգամ ևս հրավիրում եմ սպառողների ուշադրությունը սեփական իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների լուծման օրինական ճանապարհների բացահայտմանը: Դա կնպաստի ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մայրաքաղաքից հեռու ապրող բնակչության սպառողական գիտակցության բարձրացմանը: Իսկ գիտակից սպառողին, արդեն, հեշտ չի լինի անորակ սննդամթերք, լայն սպառման ապրանքներ կամ անորակ ծառայություններ մատուցելը: Արդյունքում, գործարարը և ծառայություն մատուցողն ստիպված կլինեն առաջարկել սպառողին միայն որակյալ ապրանք ու ծառայություն:
     Այդպիսով, առողջ շուկայական հարաբերությունները կնպաստեն առողջ ազգաբնակչություն և առողջ սերունդ ունենալուն:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3278 | 0 | 0
Facebook