Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Июля, 2024 года

Статьи

Ծովինար Ջիլավյանը նշել է իր տարեդարձը

anna
Автор:
anna
22:58, Вторник, 11 Марта, 2014 года
    
  1. Հայ պարարվեստի առաջատար խմբերից՝ A-ERA-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ծովինար Ջիլավյանն մարտի 6 – ին նշեց իր ծննդյան տարեդարձը: Օրը նրա համար իսկական տոնի վերածեցին նրա սիրելի սաները: Նրանք անկնկալ մատուցեցին Ծովինարին` անսպասելի հայտնվելով նրա աշխատավայրում փուչիկներով, ծաղիկներով, գեղեցիկ նվերներով և իհարկե շքեղ տոնական տորթով: Անակնկալին մասնակցում էին A-ERA-ի բոլոր սաները, անգամ ամենափոքրիկները` իրենց ծնողների հետ միասին:

A-Era" պարային խմբի հիմնադրի խոսքով` օրը անկրկնելի էր. ՛՛հրաշալի օր էր անսպասելի անակնկալներով, նվերներով, բարեմաղթանքներով, ուրախությամբ լի: Շատ ուրախ եմ, որ ունեմ այսպիսի սաներ և շնորհակալ եմ, որ միշտ կարողանում են ինձ ուրախություն պատճառել:

Նշենք նաև որ փետրվարի 1 - ին լրացավ A-Era" պարային խմբի 5- ամյակը: Այդ 5 տարիների ընթացքում աշխատասիրության և համախմբվացության շնորհիվ այսօր այս խումբը ներկայանում է պարային ուրույն ձեռագրով և մասնակցություն է ունենում տարբեր համերգների, միջոցառումների ու նախագծերի: Խմբի նոր աշխատանքը վերջերս նկարահանված Արամեի ՛՛Քավոր՛՛ տեսահոլովակն է, որտեղ նրանք ներկայանում են մի քանի կերպարներով: A-Era –ն հանդես է գալիս նաև Արմենիա TV–ով հեռարձակվող ՛՛Դիսկոտեկ Non Stop’’ ժամանցային ծրագրում:

Արամեի ՛՛Քավոր՛՛ տեսահոլովակից
Արամեի ՛՛Քավոր՛՛ տեսահոլովակից
՛՛Դիսկոտեկ Non Stop''
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3108 | 0 | 0
Facebook