Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 11 Декабря, 2024 года

Статьи

ՍՊԱՌՈՂԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ...Ի ՆԿԱՏԻ ՈՒՆԵՑԵՔ

10:36, Понедельник, 10 Марта, 2014 года
     Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել հարգելի Սպառողներ, այն ապրանքների ցանկին, որոնք չեք կարող հետ վերադարձնել կամ փոխարինել:
     ՀՀ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի 23-րդ հոդվածը վերաբերվում է պատշաճ որակի ապրանքը փոխարինելու Սպառողի իրավունքին, համաձայն որի. Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, ումից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
     Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել:
     Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը: 2. Եթե սպառողի` վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ լուծել առուվաճառքի պայմանագիրը և պահանջել հետ վերադարձնելու նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան ապրանքի առաջին իսկ ստացման դեպքում: Վաճառողը պարտավոր է ոչ պարենային ապրանքի փոխարինումը պահանջող սպառողին հայտնել վաճառքում այդ ապրանքի ստացման մասին:
     3. Կրեդիտի միջոցով, այդ թվում՝ վարկային քարտի օգնությամբ ձեռք բերված ապրանքը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ սպառողի վերոնշյալ պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային չեկ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց համար սահմանված են երաշխիքային ժամկետներ, տեխնիկական տեղեկաթերթիկ կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ: Եվ քանի որ վաճառողը պարտավոր է սպառողին հանձնել ապրանքային չեկ կամ գնման փաստը հավաստող այլ փաստաթուղթ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, շատ կարևոր է, որ սպառողը եթե ապրանքային չեկը չի պահանջում, պահանջի գոնե դրամարկղային չեկը: Դա նշանակում է, որ եթե Դուք գնել եք պատշաճ որակի ոչ պարենային ապրանք, ունեք գնման փաստը հիմնավորող ապրանքային կամ դրամարկղային չեկը, պահպանել եք սույն հոդվածի 1-ին մասի պահանջները, ապա 14 օրվա ընթացքում կարող եք դիմել վաճառողին և պահանջել փոխարինել ապրանքը նմանօրինակ այլ նմուշով: Բացառություն են կազմում իհարկե ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների ցանկը, որոնք ենթակա չեն վերադարձման կամ փոխարինման, մասնավորապես՝1, տնային պայմաններում հիվանդությունների բուժման և կանխարգելման նախատեսված ապրանքներ /սանիտարական և հիգիենիայի պարագաներ, բերանի խոռոչի, աչքերի խնամքի, երեխաների խնամքի համար նախատեսված պարագաներ և այլն/ 2, անձնական հիգիենայի պարագաներ /ատամի խոզանակ, սանր, կեղծամ, մազակալ և նմանատիպ ապրանքներ/, 3, օծանելիքա-կոսմետիակական ապրանքներ, 4, տեքստիլ (բամբակ, սպիտակեղեն, մետաքս, բուրդ եւ սինթետիկ գործվածքներ և արտադրանք, ժապավեններ, ժանյակ եւ այլն), մալուխային արտադրանք (մալուխներ, լարեր, ), շինարարության եւ ներքին հարդարման համար ապանքներ (լինոլեում, գորգ, եւ այլն) եւ այլ ապրանքների, որոնք վաճառվում են մետրով, 5, թունաքիմիկատներ, տտեսական քիմիկատներ 6, կենցաղային կահույքի պարագաներ /կոմլեկտներ, գործիքներ և այլն7, թանկարժեք մետոաղներից, քարերից պատրաստված իրեր, 8. կենդանիներ և բույսեր և այլն:
     Հուսով եմ կարողացա Ձեզ օգտակար լինել...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4458 | 0 | 0
Facebook