Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 02 Июня, 2024 года

Статьи

Աֆրիկայում բացվել է առաջին ստորջրյա հյուրանոցային սենյակը

Ashot Sargsyan
Автор:
Ashot Sargsyan
17:02, Четверг, 19 Декабря, 2013 года

Այս ամիս տեղի է ունեցել Աֆրիկայի առաջին ստորջրյա հյուրանոցային համարի բացումը, որն աշխարհում երկրորդ նմանատիպ սենյակն է:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը՝ Manta Resort հյուրանոցի սենյակը գտնվում է Զանզիբարի արշիպելագի մաս կազմող Պեմբա կղզու վրա: Յուրատեսակ գիշերակաց առաջարկող սենյակի դիզայնի հեղինակն է շվեդ նկարիչ Միքայել Գենբերգը, ով կառուցել է նաև աշխարհի առաջին ստորջրյա հյուրանոցային սենյակն իր հայրենիքում:


     Manta Resort-ի սենյակը գտնվում է ջրի մակերեսից 4 մետր խորության վրա: Եռահարկ սենյակը ներառում է տանիք-տախտակամածը՝ ծովի մակերեսին, հյուրասենյակ, լոգասենյակ և ստորջրյա ննջասենյակ, որի պատուհաններից 360 աստիճան շառավղով տեսք է բացվում դեպի կորալյան խութեր և տասնյակ լողացող ձկներ: Մեկ գիշերակացն այս սենյակում արժե 900 դոլար մեկ հոգու և 1500 դոլար՝ զույգի համար:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3816 | 0 | 0
Facebook