Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

նկարիչը.../մաս երրորդ/ Ռենդալի նամակը/վիպակ/

Bayazetci Studio
Пресс-секретарь:
Bayazetci Studio
23:42, Вторник, 12 Ноября, 2013 года
     «Սիրելի Կառլին, իմ ծառա, իմ ընկեր, իմ միակ ծանոթ, գիտեմ, հիմա դողացող ձեռքերիդ մեջ բռնել ես այս թղթի կտորն ու քեզտանջում է միայն մեկ հարց՝ ի՞նչ էր նկարում Ռենդալը: Կյանքիս լավագույն տարիներն անցել են ճանապարհորդելով, տեսել ու ճանաչել եմ տարբեր քաղաքակրթություններ, խորապես ուսումնասիրել եմ տարբեր խավի, տարբեր ազգության ու տարբեր դավանանքի մարդկանց: Խորապես ուսումնասիրել եմ մարդկային եսը, փորձել գտնել լույս, լույս այն խավարում, որը բոլորի մեջ է: Իմ, քո ու բոլորի: Ամբողջ այս ժամանակը ես փորձում էի նկարել մարդկային խղճի կացարանը, փորձում էի գտնել լույս, բայց չգտա: Բանականության ճիշտ պատկերումը արդարացված մարդկային հոգեբանությամբ: Սիրելի Կառլին ես իմ ամբողջ կարողությունը կտակում եմ քեզ, քեզ եմ կտակում բոլոր նկարներս, չնայած նրանք նույնն են, քեզ եմ կտակում իմ միտքը և շնորհակալ եմ քո նվիրվածության ու հանդուրժողականության համար: Չփորձես գտնել այն ինչ ես նկարում էի, քանզի չգտնելով կկորցնես կյանքդ, ես չգտա լույսը՝ դու չփնտրես: Մնա բարյավ իմ սիրելի ընկեր, իմ ծառա, իմ միակ ծանոթ: Ես նկարում էի մարդու հոգին: »
    
     Արարատ Բայազետցի
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4276 | 0 | 0
Facebook