Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Արտիստներինն է արևը.../պոեզիա/

Bayazetci Studio
Пресс-секретарь:
Bayazetci Studio
16:50, Среда, 06 Ноября, 2013 года
    
Նորից բեմ ելնել ու նորից խաղալ,
Նորից ու նորից թերությունները մարդ արարածի
Իրեն ցույց դնել:
Ու նորից խաբե՞լ
Եվ սուտասանի կոչումով տկար
Բեմից վա՞ր իջնել,
Բեմից կյանք իջնել...

    
Որպես սուտասան ապրել այս կյանքում...

    
Թե սուտասանի ստին հավատաս,
Դու սուտասանին արտիստ կոչվելու իրավունք կտաս:

    
Թեթև եք ապրում մարդիկ...
Երբ արտիստները գրոտեսկի ու ցինիզմի մեջ՝
Հանց լավ համեմված համեղ կերակուր,
Ձեր սխալները ձեզ են մատուցում,
Դուք հիանում եք, հրճվանք եք ապրում,
Ու թեթև ապրում:

    
Ապա մտածեք՝ ի՞նչ է թատրոնը,
Ճշտի ու ազնվության հսկա մի տաճար,
Որտեղ եփվում են ձեր իսկ մեղքերը, ձեր սխալները...

    
    
Եվ երբ սովալլուկ շնագայլի պես,
Դուք ձեր փամփլիկ շնիկների հետ,
Կամ ձեր օսլայած փեխերով ու փողկապով ձիգ,
Գալիս նստում եք ձեր հարմարավետ, տաք աթոռներին
Կարծես՝ ձեր գահին,
Բեմից արտիստը՝ հակառակ լսված շատ-շատ դեպքերի
Ձեր սխալներն ու ձեր մեղքերը
Հոտած լոլիկի, հավկիթի նման՝ բառերի տեսքով,
Հենց այդ արտիստը ձեր ճակատին է դրանք շպրտում...

    
Իսկ դուք մի փոքր մտածելու տեղ,
Դուք հռհռում եք և ուրախանում՝
Կարծես աշխարհը ձեզ են նվիրել,
Ո՛չ, հենց նոր աշխարհը խլեցին ձեզնից:
Քանզի դուք կյանքում
Չպիտի երբեք ձեր տեղն ունենաք,
Ձեր ես-ն ունենաք:
Այս մեծ աշխարհն էլ, արևն էլ, կյանքն էլ,
Եվ էլ չեմ ասում, որ ձեր ես-երն էլ
Պիտի պատկանեն խենթ արտիստներին...

    
պիտի պատկանեն խենթ արտիստներին:

    
© Արարատ Բայազետցի
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3619 | 0 | 0
Facebook