Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ես չեմ մեռնի.../պոեզիա/

Bayazetci Studio
Пресс-секретарь:
Bayazetci Studio
22:29, Среда, 30 Октября, 2013 года
    
Եվ թե մահը պիտի դառնա հոգուս ընկեր,
Ու թե պիտի պայման կնքեմ ես մահվան հետ,
Թող, որ մահվանն ընկեր դառնամ բեմի վրա,
Բեմի վրա ու կյանքից զատ:

    
Թե պիտ նայեմ ինձ սառնություն,
Անմահություն բերող մահվան սև աչքերին,
Թող, որ բեմում
Մի խելագար սիրահարի «ես» կերտելիս նայեմ նրան:
Եվ մահվանը ընկեր դարցած արտիստական իմ խենթ խաղի
Վերջին շունչն ու անբավարար էմոցիան իմ
Թող նվիրված լինի կյանքին,
Կամ էլ գոնե բարենպաստ կյանքի խոլ պատրանքին:

    
Թե պիտ մեռնեմ,
Թող, որ մեռնեմ բեմի վրա
Անմահության քազցր գինին ճաշակելիս:
Եվ թե մեռնեմ` ես չեմ մեռնի,
Կմեռնի նա,
Ում կերպարը ես կերտելիս
Մահվան թագով պսակեցի ճակատը իմ:

    
Եվ իմ եսը պիտի կորչի,
Զի չմեռավ ու չի ապրում:
Եվ իմ եսը բեմելի ու բեմերի
Տխրահռչակ, աներևույթ
Հովանավոր պիտի դառնա:
Օթելլոյին պիտ թուր դառնա,
Կամ Համլետի ձեռքին մի գանգ:

    
Եվ իմ եսը պիտի կորչի իմ եսի մեջ ես փնտրելով,
Եվ իմ եսը պիտի կորչի իմ հորինած եսերի մեջ,
Եվ իմ եսը պիտի դառնա
Խելացնորհ պոետների ու խելագար արտիստների
Ներշնչանքի մի մասնիկը:

    
Ես առանց ես
Դուք առանց ինձ
Պիտի փնտրենք
Իմ խենթ եսը
Եվ չպիտի գտնենք երբեք…

    
© Արարատ Բայազետցի
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3570 | 0 | 0
Facebook