Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Մի բուռ բարություն

09:30, Среда, 09 Октября, 2013 года

Բարդ ու անհասկանալի է մարդկային ճակատագիրը…Ծնվեցին երկվորյակ քույրեր. մեկը` մահացած, մյուսը` ողջ: Բոլորին թվաց, թե երկուսն էլ մահացած են: Ճակատագրի խաղ, թե… Մի ամբողջ գիշեր նորածիը մնաց անօգնական: Միայն առավոտյան պատահմամբ նկատեցին, որ երեխաներից մեկը ողջ է: Աստված խնայել էր այս երեխայի կյանքը, որի միջոցով հետագայում պետք է ցույց տար մարդկային լավատեսության մի վառ օրինակ: Երեխան Կարինե Փարվանյանն է` ցավոք զրկված խոսելու և լսելու շնորհից: Նա դժվարությամբ է շարժվում և նույնիսկ սնվում, որը բնավ չի խանգարում նրան առանց չարության որևէ նշույլի, պարզ ու բարի հայացքով նայել աշխարհին, ինչը մեզ փոխանցել է իր լուսավոր մատիտանկարներով: Աշխարհի հետ նկարչության լեզվով է խոսում, նրա շփման միջոցը գույներն ու պատկերներն են: Ամփոփված իր մեջ, իր լուռ աշխարհում` ստեղծագործում է և կարողանում է մարդկային իր տեսակով և իր նկարներով մի փոքր բարիացնել շրջապատող աշխարհը:

Վերջերս քանդակագործ Վիգեն Ավետիսի նախաձեռնությամբ «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց Կարինե Փարվանյանի նկարների ցուցահանդեսը: Գուցե սա նրա կյանքի հիշարժան օրն էր` մեծ ուրախություն, լույսի մի շող…Գուցե ինքն իր ստեղծած փոքրիկ աշխարհում` հեռու մեր իրականությունից ու հոգսերից, շատ ավելի մեծ ուրախություններ ունի: Ակամայից հիշեցի Աղասի Այվազյանի խոսքերը. «Նա ստեղծել է իր աշխարհն ու լցրել արևով, արևը մեծացրել է ու մտել արևի մեջ»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6258 | 0 | 0
Facebook