Այնքան զարմանալի չէ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաողովում Զարուհի Փոստանջյանի համարձակ խոսքը, որքան հայերի արձագանքը դրան: Ոչ մեկին չհետաքրքրեց, որ իրենց գրպաններից գռփվող գումարի մասին էր խոսքը, բոլորին հուզում էր «օյ ինչպիսի ամոթը»: Ավելի մեծ խայտառակություն չէր արդյոք այն, որ Հայաստնի նախագահը ետնամուտքով է մտնում ԵԽԽՎ դահլիճ կամ որ բոլորի շատ սիրելի եվրոպացիներն իմացան, որ Հայաստանի նախագահը այնքանով է վախենում իր անվտանգության համար, որ շենքը նրա խնդրանքով ոստիկանապատվել էր:
5000 դրամով իրենց հոգին վաճառող քաղաքացիները չէ, բայց մյուսները պետք է կարողանան մեծաբերան մեկնաբանություններից զատ նաև գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ այդ այսպես ասած ներքին խնդիրները պարզապես Հայաստանում լսելի չեն, մեկ անգամ չի եղել որ ԱԺ-ում անջատել են Զարուհու խոսափողը:
Ու
՞մ համար է նորություն, որ Հայաստանում չկա խոսքի ազատություն, բնավ զարմանալի չի լինի եթե Փոստանջյանին իսկապես հեռացնեն ՀԽԽՎ պատվիրակության կազմից:
Ինչու՞ ոչ-ոք դժգոհ չի նախագահի պատասխանից, չէ որ նա երկրի դեմքն է ներկայացնում ու հեգնում նույն երկրի պատգամավորին, նույն ԵԽԽՎ-ում:
Մեջբերում` Սերժ Սարգսյանի պատասխանը. «Ես եվրոպական որևէ խաղատանը երբևէ չեմ եղել, չեմ խաղում և ցավոք սրտի այդքան գումար չունեմ: Եթե ունենայի` կեսը Ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեիք:
Մեկը լիներ հարցներ, իսկ ո՞վ է Հայաստանում ընդհանրապես կյանքից գոհ:
Ինձ թվում է Հայաստանն էլ թշվառ չէ, թուրքերը չկաչողացան հայերը կարողացան հայ կնոջը կոփել: