Թուրքամետ հայը հայ լինել չի կարող:
Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկանում թե ինչն է պատճառը, որ Աբրահամ Ռուսոյին Հայաստանում ընդունել անկարելի է, խորհուրդ է տրվում դիտել տեսանյութը, որտեղ երգիչը խոսում է այն մասին, որ թուրքերը իր սիրելի և հին ընկերներն են, որ պատրաստվում է ձայներիզ թողարկել թուրքերեն լեզվով ու ասում, որ ինքը թուրքական արմատներ ունի ու այդ ամենը թուրքերենով:
Թերևս, հայի ամենավատ տեսակը, ակամայից հիշում ես Րաֆֆու հերոսներին: Հայը, որ մի երկու կոպեկի համար պատրաստ է պաշտել թշնամուն, միայն որովհետև հույս ունի հովանավոր ձեռք բերել ու նրա շուրթերից հնչում է Իշ Ալլահ արտահայտությունը այլևս հայ կոչվելու իրավունք չունի:
Եթե կգտնվի մի հայ, ով պատմությունից այսքան դասեր քաղելու, բազմաթիվ անգամներ ներելու, կրկին վստահելու ու նորից հալածվելու բախտին արժանացած լինելուց հետո էլ, իր ճղճիմ ուղեղով կարող է անցկացնել, որ այսօրվա թուրքը ուրիշ թուրք է լիովին արժանի է դասվելու նրանց շարքերին:
Իշխող կարծիք է նման արարքը համարել դավաճանություն:
Եթե կարելի է հարյուրհազարավոր դոլարներ ծախսել ամեն տեսակ «սութի» հայրենասերի համերգ կազմակերպելու համար, ժողովուրդը գոհ է, բարի եղեք այդ գումարներով լուծել երկրի առաջ ծառացած գոնե մեկ, գոնե ձևի համար մեկ խնդիր: