Այսօր Երևանի տարբեր փողոցներում երիտասարդական մեծ խմբեր ակցիայի շրջանակներում հորդորում էին ժողովրդին չհարստացնել օլիգարխներին այլ վճարել ընդամենը 100 դրամ: Հանիպում էինք ինչպես հասկացող ու ընդառաջող այնպես էլ ռեժիմի առաջ խոնարհված կամ ուղղակի վախեցած վարորդների:
Ակցիային են միացել նաև Հայկ Մարությանը (կարգին Հայկո) և նրա ընկերները, որոնք իրենց մեքենաներով տեղափոխում էին ուղևորներին, նրանց թիվը գնալով մեծանում է:
Ովքեր ունեն մեքենաներ օգտագործեք ձեր ազատ ժամանակը միանալով ակցիային:
Հա ու վիդեոյի համար խոսքերն ավելորդ են, ինչ աստիճանի կարող է հասնել մարդկային ցինիզմը:
Միացեք ակցիային, մենք ոչխար չենք, մի վճարեք 150 դրամ: