1991թվականին ծնված Հովհաննես Վարդանյանը բանակ է զորակոչվել 2010թվականին։
Ծառայել է Ասկերանի զորամասում՝ մեկ տարի երկու ամիս (ութ ամիս անց է կացրել դիրքերում) ։
Ծառայության 14-րդ ամսին հայրը՝ Վարդան Վարդանյանը, զանգ ստացավ, որ որդին հոգեբուժարանում է: Սպայի կողմից դաժան ծեծի ենթարկված և խելագարության հասցված զինվորի բուժման համար մեծ գումարներ են հարկավոր։
Ընտանիքն անապահով է, ապրում է Արարատի հանրակացարաններից մեկում։
«Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ համատեղ կազմակերպվող ակցիայի շրջանակներում հուլիսի 13- ին ժամը 17։00 «Էսպաս» կենտրոնում կկայանա կինոդիտում։ Դիտելու ենք հայոց բանակի 20- ամյակին նվիրված «Ես եմ» հայրենասիրական ֆիլմը:
Մուտքի արժեքը` 500 դրամ: Հավաքված ամբողջ գումարը կհատկացվի Հովհաննես Վարդանյանի բուժմանը և դեղորայքի գնմանը։
Մենք երախտապարտ ենք Ձեր աջակցության համար։
Հասցե՝ Նալբանդյան 29։
Հեռ. 54 18 44: