Идет загрузка...
Сегодня:  Среда, 29 Мая, 2024 года

Статьи

Ինչո՞ւ են Էրդողանի կնոջն անհամեստ համարում. «Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները կարող են միայն գովել Էմինե Էրդողանին, իսկ նրա հասցեին ցանկացած քննադատություն դատական հետապնդումների կհանգեցնի»

20:07, Пятница, 02 Июня, 2023 года
Ինչո՞ւ են Էրդողանի կնոջն անհամեստ համարում. «Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները կարող են միայն գովել Էմինե Էրդողանին, իսկ նրա հասցեին ցանկացած քննադատություն դատական հետապնդումների կհանգեցնի»

Շատ լրատվամիջոցներ, լուսաբանելով Թուրքիայի նախագահի և նրա կնոջ արտասահմանյան այցերը, ընդգծել են վերջինիս նրբաճաշակությունը: Նա միշտ հիջաբով է հասարակության մեջ հայտնվել: Բայց երբեմն արտասահմանյան մամուլում հրապարակվել են Էրդողանին ու նրա կնոջը՝ իրենց կարգավիճակին ոչ հարիր անհամեստության մեջ մեղադրող հոդվածներ: Ռեջեփն ու Էմինեն ունեն մոտավորապես 185 միլիոն դոլարի կարողություն, որը հնարավորություն է տալիս նրանց իրենց ոչ մի բանից չզրկել: Էմինե Էրդողանը հաճախ շոփինգ-շրջագայության է մեկնում և ամեն անգամ ձեռք է բերում թանկարժեք իրեր և հնամենի առարկաներ: Նա խմում է միայն հատուկ տեսակի սպիտակ թեյ, որի մեկ կիլոգրամն արժե առնվազն 2000 դոլար:

Էրդողան ամուսիններն ապրում են Անկարայի մերձակայքում կառուցված շքեղ պալատում, որի կառուցման ու կահավորման վրա ծախսվել է առնվազն 660 միլիոն դոլար:

2020 թվականի վերջում Էմինե Էրդողանը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Երբ Թուրքիայի նախագահը, Փարիզի և Անկարայի միջև հարաբերությունների սրման խորապատկերին, իր հայրենակիցներին կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները, համացանցի օգտատերերն անմիջապես հիշել են, որ Էմինե Էրդողանը ֆրանսիական բրենդների մեծ երկրպագու է: Նա հաճախ է հասարակության մեջ հայտնվել «Հերմես», «Շանել» և ֆրանսիական այլ հանրահայտ ընկերությունների ապրանքատեսակներով:

Ի դեպ, Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները կարող են միայն գովել Էմինե Էրդողանին, իսկ նրա հասցեին ցանկացած քննադատություն դատական հետապնդումների կհանգեցնի:

Էմինե Էրդողանի հասցեին քննադատությունը մեղմելու համար թուրքական ազդեցիկ թերթերից մեկը մի քանի ամիս առաջ հոդված էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարվել նրա ձեռքի փոքրիկ պայուսակին: Լրագրողը պնդել էր, թե այդ պայուսակը ոչ միայն թանկարժեք չէ, այլև շատ հասարակ է: Եվրոպական լրատվամիջոցները չեն հավատում այդպիսի հոդվածներին, քանի որ Թուրքիայի նախագահի կնոջը բազմիցս տեսել են շոպինգ-շրջագայությունների ժամանակ, և ամեն անգամ նա այցելել է միայն ու միայն բացառիկ խանութներ: «Դեյլի Մեյլ» թերթը Էմինե Էրդողանին նույնիսկ անվանել է իսկական շոպինգամոլ՝ ներկայացնելով նրա կյանքը որպես իրեր ու առարկաներ ձեռք բերելու նպատակով կատարվող անվերջանալի ուղևորությունների շարան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4123 | 0 | 0
Facebook