Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Անբաժանելիները . «Ես զգում եմ, որ ձեր մոր մահվանից հետո չեմ կարողանա ապրել»

19:15, Вторник, 30 Мая, 2023 года
Անբաժանելիները . «Ես զգում եմ, որ ձեր մոր մահվանից հետո չեմ կարողանա ապրել»

Արդյո՞ք Մարի Կյուրին է Փարիզի Պանթեոնի առաջին կին «բնակիչը», արդյո՞ք միայն նրա և իր ամուսնու՝ Պիեռ Կյուրիի աճյուններն են միասին ընդմիշտ հանգրվանած Ֆրանսիայի մեծությունների այս հավերժական հանգստարանում:

Հարցի պատասխանն է՝ «ո՛չ»: Մարի և Պիեռ Կյուրիները Պանթեոնի պահպանությանն են հանձնվել մահվանից շատ տասնամյակներ անց՝ 1995 թվականին, իսկ առաջին կինը, որը Ֆրանսիայի մեծությունների կողքին ննջելու պատվին է արժանացել, Ֆրանսիային որևէ նշանակալի ծառայություն չմատուցած Սոֆի Բերտլոն է: Նա դրա համար պարտական է իր ամուսնուն՝ ականավոր ֆիզիկոս, հասարակական և քաղաքական գործիչ, կինետիկ ռեակցիաների հետազոտության ոլորտի պիոներ, օրգանական սինթեզի և թերմոքիմիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող քիմիկոս, Պատվո Լեգեոնի Մեծ Խաչի ասպետ, մեկական տարի Ֆրանսիայի ժողովրդական կրթության և արտաքին գործերի նախարար, Փարիզի ակադեմիայի անդամ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ, ԱՄՆ Ազգային ակադեմիայի անդամ Պիեռ Էժեն Մարսըլեն Բերտլոյին:

Այս բեղուն զույգի (նրանք վեց երեխա են ունեցել) փոխադարձ նվիրվածությունն այնքան առինքնող է եղել, որ Ֆրանսիայի Երրորդ հանրապետությունը չի համարձակվել մահվանից հետո նրանց բաժանել: 1907 թվականի մարտի 18-ին փխրուն առողջություն ունեցող Սոֆին մահացել է դուստրերից մեկի և թոռներից մեկի անսպասելի մահերից հետո: Կնոջ մահն այնպիսի վիշտ է պատճառել 1500 գյուտի արտոնագիր ունեցող նրա համբավավոր ամուսնուն, որ նա նույն օրը, կնոջ մահից ընդամենը մի քանի րոպե անց, անսպասելիորեն մահացել է: Վարկած կա, թե Մարսըլեն Բերտլոն ինքնասպանություն է գործել: Նա իր երեխաներին բազմիցս ասել է. «Ես զգում եմ, որ ձեր մոր մահվանից հետո չեմ կարողանա ապրել»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
557 | 0 | 0
Facebook