Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Քաղվածքներ Հին կտակարանի մեկնությունների գրքից՝ «Միդրաշ»-ից

18:52, Понедельник, 29 Мая, 2023 года
Քաղվածքներ Հին կտակարանի մեկնությունների գրքից՝ «Միդրաշ»-ից

Մեղքը տուն է մտնում հյուրի կարգավիճակով, բայց հետո դառնում է այդ տան տերը:

***

Քարը դիպավ կարասի՞ն: Խե՜ղճ կարաս: Կարասը դիպավ քարի՞ն: Խե՜ղճ կարաս:

***

Աստված փորձում է ոչ թե մեղավորներին, այլ բարեպաշտներին:

***

Բարձրյալն է հանդիսանում այն տեղը, որտեղ գտնվում է աշխարհը, և ոչ թե աշխարն է այն տեղը, որտեղ գտնվում է բարձրյալը:

***

Երեխան սեղմված բռունցքներով է աշխարհ գալիս, այսինքն՝ ամբողջ աշխարհն իմն է: Մարդն աշխարհը լքում է բաց ափերով, այսինքն՝ տեսեք, ես ինձ հետ ոչինչ չեն տանում:

***

Հուդայական կրոնի սկզբունքներից շեղված մի աղանդավոր հարցնում է ռաբբիին.

-Դու պնդում ես, թե Աստված կանխատեսում է ապագան:

-Անշո՛ւշտ: Կասկած լինել չի կարող, - պատասխանում ռաբբին:

-Այդ դեպքում ինչպե՞ս վերաբերվել Սուրբ գրություններին, որտեղ ասվում է. «Եվ Տերը փոշմանեց, որ երկրի վրա ստեղծել է մարդուն, և իր սրտի մեջ տրտմեց» (Ծննդոց 6. 6):

Ռաբբին աղանդավոր հրեային հարցնում է.

-Դու որդի ունե՞ս:

-Այո՛, - պատասխանում է աղանդավորը:

-Երբ նա ծնվեց, ի՞նչ արեցիր, հարցնում է ռաբբին:

-Ուրախացա, և ծանոթ-բարեկամներիս կանչեցի, որպեսզի նրանք էլ ինձ հետ ուրախանան, - պատասխանում է աղանդավորը:

-Իսկ մի՞թե դու չգիտեիր, որ գալու է մի օր, երբ քո որդին մեռնելու է, - հարցնում է ռաբբին:

-Գիտեի, - պատասխանում է աղանդավոր հրեան, - բայց ամեն ինչն իր ժամանակն ունի. կա ուրախության ժամանակ և կա վշտի ժամանակ:

-Նույնն էլ Բարձրյալի հետ է տեղի ունենում…Մինչև ջրհեղեղ ուղարկելը Աստված յոթ օր սգաց իր ստեղծած աշխարհի վրա:

***

-Ինչո՞ւ Թորան Իսրայելի հողում չի տրվել:

-Որպեսզի աշխարհի ժողովուրդները չկարողանան ասել. «Մենք այն չընդունեցինք, որովհետև այն Իսրայելի հողում է տրվել» …Բարձրյալը Թորան տվել է անապատում՝ մի վայրում, որը ոչ մեկին չի պատկանել:

***

Բարձրյալը թույլ է տվել, որ Իր մասին ասվի, թե Նա աշխարհն արարեց վեց օրում և յոթերորդ օրն հանգստացավ: Եթե նույնիսկ Նա, որը հոգնել չունի, թույլ է տվել, որ իր մասին այդպես գրվի, ապա որքա՜ն շատ է անհրաժեշտ մարդուն հանգիստը յոթերորդ օրը, որի մասին Հոբի գրքում ասված է. «Իսկ մարդը ստեղծված է տառապանքի համար» (Հոբ 5. 7):

***

Մարդը խմում է մեկ գավաթ գինի, և նա ոչխարի պես համեստ է: Խմում է երկու գավաթ, դառնում է առյուծի պես խիզախ ու սկսում է պարծենալ և ասել. «Իմ նմանը չկա»: Խմում է երեք կամ չորս գավաթ ու կապիկի է նմանվում՝ պարում է, երգում, գարշելի խոսքեր է ասում մարդկաց ներկայությամբ ու չի հասկանում, թե ինչ է ասում: Իսկ երբ հարբում է, դառնում է խոզ, ցեխի մեջ թավալ է տալիս ու ցեխի մեջ էլ քնում է:

***

Թորան քաղաքավարություն է սովորեցնում: Եթե մարդն ուրիշ երկրում ճանապարհորդում է և ունի ճանապարհորդության համար անհրաժեշտ ամեն ինչ, նա, այնուամենայնիվ, պետք է տեղի առևտրականներից գնի այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է, որպեսզի աջակցի առևտրին:

***

Հայրը նա չէ, ով ծնել է, այլ նա, ով դաստիարակել է:

***

Սողոմոնը սկզբում գրեց «Երգ երգոց» -ը, հետո՝ «Առակներ» -ը, իսկ վերջում՝ «Ժողովող» -ը: Եվ դրանում է մեր ամբողջ ճանապարհը: Երիտասարդ տարիքում մենք երգեր ենք շարադրում, առավել հասուն տարիքում խրատներ ենք տալիս, իսկ ծեր հասակում խոսում ենք կյանքի ունայնության մասին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
856 | 0 | 0
Facebook