Քարթու անեկդոտներ հրեաների մասին
![]() Ավտոբուսով աշխատանքի գնացող տարեց հրեան բարձրաձայն հոգոց է հանում: Կողքին կանգնած ուղևորը նրան հարցնում է, թե հո վատ բան չի պատահել: -Ի՜նչ ասեմ, հիմա ես աշխատանքի եմ գնում, իսկ իմ երիտասարդ գեղեցիկ կինը տանը մենակ է, և հիմա, առիթից օգտվելով, նրա մոտ է գնացել այն երիտասարդ անպատկառ Զյաման: Մեկ էլ տեսար նա նրա մոտ գիշերեց: -Ինչո՞ւ եք անհանգստանում: Դեռ գիշերվան ինչքա՜ն կա: -Չէ՛, դուք այդ Զյամային չգիտեք: Նա կարող է նույնիսկ ցերեկը գիշերել: *** Աբրամը կնոջը բռնացնում է սիրեկանի հետ ու զայրացած ասում է. -Մնում է բերանդ մի հատ էլ ծխախոտ դնես, ու իսկական մարմնավաճառի կնմանվես: *** Սառան թանկարժեք մուշտակ է գնում խանութում ու վաճառողին ասում է. -Ուզում եմ ձեզ խնդրել, որ այս մուշտակը հասցնեք իմ տուն, բայց մինչև իմ դռան զանգը տալը, խնդրում եմ, սխալմամբ մտնեք իմ հարևանուհի Ֆրիդայի տուն: *** Գնացքի վագոնախցերից մեկում մայրն ու աղջիկ են ու վրացի, ռուս ու հրեա տղամարդիկ: Գնացքը թունել է մտնում, վագոնախցում կատարյալ խավար է տիրում: Մեկ էլ լսվում է համբույրի ու ապտակի ձայներ: Գնացքը թունելից դուրս է գալիս, և բոլորի դեմքի արտահայտությունն այնպիսին է, ասես ոչինչ էլ չի եղել: Մայրը մտածում է. «Կեցցե՛ իմ աղջիկը: Նրան համբուրեցին, իսկ նա ապտակեց»: Վրացին մտածում է. «Եթե նորից թունել մտնենք, նորից կհամբուրեմ»: Ռուսը մտածում է. «Եթե նորից համբուրի, նորից մռութին կհասցնեմ»: Հրեան մտածում է. «Եթե մի անգամ էլ մռութիս խփեն, հաջորդ կայարանում կիջնեմ»: *** Տղամարդը բաղնիքում լողանում է: Հանկարծ մեկ ուրիշ տղամարդ տաշտի կեղտոտ ջուրը նրա գլխին է լցնում: Առաջին տղամարդը կատաղում է ու մայր է հայհոյում: Երկրոդ տղամարդը ներողություն է խնդրում. -Ներեցե՛ք, ես կարծեցի դուք Ռաբինովիչն եք: Առաջին տղամարդն ավել ուժգին է գոռգոռում, և երկրորդը զարմացած ասում է. -Չեմ հասկանում, թե ինչու եք Ռաբինովիչ կամար կռիվ տալիս: *** Օդեսայի կենտրոնում հրեա երեխան վազում է ու գոռում. -Վերջի՛ն նորությունը: Մե՛ծ խարդախություն: Հարյո՛ւր մարդ խաբված է: Անցորդներից մեկը տղայից թերթ է գնում ու սկսում է արագ աչքի անցկացնել, իսկ տղան շարունակում է վազել ու գոռալ. -Վերջի՛ն նորություն: Մե՛ծ խարդախություն: Հարյո՛ւր մեկ մարդ խաբված է: *** Օվկիանոսով նավարկում է հրեա ծովահենների նավը: Կայմին՝ մարդու գանգի ու ոսկորների պատկերով սև դրոշ է, իսկ դրանից ներքև՝ սպիտակ դրոշ: Համենայն դեպս… *** Հանդիպում են երկու հրեա: -Գիտե՞ս, Յաշան երկու օր առաջ ամուսնացավ: -Սիրո՞ւմ էր, թե՞ փողի համար: -Հարսնացուին ուզեց՝ փողի համար, իսկ փողն ուզեց՝ սիրուց մղված: *** Փոքրիկ Մոյշան տուն է վերադառնում առանց նոր գնված սահնակի: Ծնողները հարցնում են, թե ուր է սահնակը: -Գիտեք, ասում է, երեխան, - մի պապիկ խնդրեց.թոռանը ման տալ էր ուզում: Ասաց, որ մեկ ժամ հետո սահնակը մեր տուն կբերի: Հայրը ջղայնանում է. -Հույս ունես, թե սահնակը վերադարձնելո՞ւ է: Սպասելո՛վ կմնաս: Մայրն ասում է. -Շատ էլ ճիշտ է արել: Լավ է, որ մեր որդին այդքան բարի ու կարեկից է: Մեկ ժամ անց դուռը թակում են: Դռան դիմաց ծերունին է՝ ձեռքին սահնակն ու մեկ տուփ կոնֆետ: Մոյշան անմիջապես ուշադիր զննում է սահնակն ու ասում. -Ամեն ինչ կարգի՛ն է: Տո՛ւր կոնֆետները ու ստացի՛ր ժամացույցդ: *** Սառան ասում է Աբրամին. -Լսի՛ր, ծե՛ր ապուշ: Երբ երիտասարդը կխնդրի մեր դստեր ձեռքը, բավական է ասես «այո», և ոչ թե համբուրես նրա ձեռքերը և ասես՝ «Դու մեր փրկի՜չն ես»: *** Երկու հրեուհի զրուցում են: Մեկը մյուսին ասում է. -Եթե քո տեղում լինեի, կամուսնանայի Իսահակի հետ: Նա հաստատ գիտի, թե ինչ է ուզում: -Ո՛չ, ավելի լավ է Մոյշայի հետ ամուսնանամ: Նա հաստատ գիտի, թե ինչ եմ ուզում ես: *** Սառային հյուր է գալիս Աբրամը: Տանտիրուհին հյուրասիրում է նրան. -Ձեզ մեծ բաժակով սո՞ւրճ տամ, թե՞ փոքր բաժակով կոնյակ: -Ավելի լավ է՝ մեծ բաժակով կոնյակ: |