Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՃՈ սպայական վաշտի սպան չի կալանավորվում վրաերթի համար, որի հետևանքով զոհվեց 29֊ամյա հղի կին

16:44, Суббота, 20 Мая, 2023 года
ՃՈ սպայական վաշտի սպան չի կալանավորվում վրաերթի համար, որի հետևանքով զոհվեց 29֊ամյա հղի կին
    
Արդյո՞ք Հակոբյանն էնքան վտանգավոր է, որ նրան մեկուսացման մեջ պիտի պահեն մեկ ամիս ...
     ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ
կալանավորման որոշումը խայտառակություն է ...
    
Եթե ՃՈ սպայական վաշտի սպան չի կալանավորվում վրաերթի համար, որի հետևանքով զոհվեց 29֊ամյա հղի կին (սպան մեղադրվում էր երկու հոդվածներով՝ պատահարի վայրը թողնելու, ինչպես նաև երթևեկության կանոնները խախտելու համար) չեմ հասկանում, թե ինչու՞ կալանք պիտի կիրառվի Հակոբյանի նկատմամբ, որն անգամ մարմնական վնասվածք չի հասցրել Աշոտին։
Այո, եթե առևանգման փորձի փաստը ապացուցվեր, եթե բռնություն կիրառված լիներ, եթե բռնությամբ մեքենայիմեջ պահելու փաստ արձանագրված լիներ` աներկբա դատապարտելի է։
Բայց ոչ մարմնական կա, որքանով հասկացա, ոչ էլ բռնի գործողություններ իրականացնելու փաստ։
     Արդյո՞ք մարդուն կարելի է կալանավորել (ու էական էլ չէ կին, թե տղամարդ, զոհվածի մայր, թե կարգավիճակ չունեցող) ` մեկ այլ մարդու ոչ բռնի, մեքենայում զրույցի հրավիրելու համար։
Արդյո՞ք Հակոբյանն էնքան վտանգավոր է, որ նրան մեկուսացման մեջ պիտի պահեն մեկ ամիս։ Եւ պնդում եմ, էս դեպքը չնախականխած պետպահպանությունը անելիք չունե՞ր։ Հնարավո՞ր էր առհասարակ թույլ չտալ էդ զրույցն ու Աշոտի` մեքենա նստելը։ Ո՞վ էր պատասխան տալու, եթե պահպանվող անձի կյանքի կամ առողջության հետ բան պատահեր։
Հիմա հարց. էս բարդագույն շրջափուլում էսպիսի ներպետական լարում առաջացնելու իմաստը ո՞րն էր։ Սահմանում անհանգիստ, քաղաքում` ակցիաներ, Արցախում` գզվռտոց, Մոսկվայում` բանակցային գործընթացի նախաշեմ։
     Որևէ մեկը չի՞ հաշվարկում` էս ամենի համադրությունն ի՞նչ հետևանքներ կարա ունենա։
Հատու՞կ եք անում, չեմ հասկանում։ Կարծես մտածված լարեք, մտածված սրեք։ Առիթ ման եկողներին` առիթ տակ։
     Դուք ինտրիգներից բացի այլ զբաղմունք չունե՞ք, չեմ հասկանում։
Կրկնում եմ, էս արհեստական լարումն ումա՞ պետք։ Ովա՞ սրա պատվիրատուն։ Սենց արհեստական գործընթաց գեներացնելն ու՞մ շահերիցա բխում։
Պատասխանեք էս հարցին ու ինքներդ որոշեք ճշմարտության "տեղակայման վայրը" ...
    
    
     Դավիթ Գրիգորյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5220 | 0 | 0
Facebook