Հյուսիսում թո՛ւքն է,
Հարավում՝ այրող Կրակարանը,
Արևմուտքում թո՛ւրքն է,
Արևելքում՝
Մզկիթ-կառափնարանը:
Հայտնվե՛լ ենք գարշահոտում,
Ճահիճի մեջ խորտակված,
Մեզ նեռե՛րն են կառավարում-
Ազգ ու պատիվ ուրացած:
Ո՞ւր ենք գնում, մենք չգիտե՜նք,
Մի՞թե սա էր Բախտը մեր,
Մի՞թե պետք է այսպես ապրենք…
Դե ձա՜յն հանեք Աստվածներ:
Մի՞թե ամոթ ասած բառը
Ջնջել եք մեր Սուրբ լեզվից,
Ձեզ հետ կապող պորտալարը
Դարձրել լո՛կ խաղալիք:
Մի ահռելի թակարդում ենք հայտնվել
Ձեզ թվում է թե դողո՞ւմ ենք մենք ահից,
Ո՛չ, հարգելի Աստվածներ -
Մեր հնամյա քարերի պես -
Չե՛նք վախենում մենք մահից:
Դե խաղացեք ծուռ հայի հետ,
Խոթեք նեռի բերանն ու մինչ նրա ոռնալը՝
Մի՛ մոռացեք.
Անհնա՛ր է
Մեզ ծամե՛լն ու կուլ տալը:
Այս աշխարհը Մե՛նք ենք ծռել
Լուսնի սառը մահիկով,
Մե՛նք էլ կուղղենք,
Ի՞նչ է եղել,
Ի՞նչ եք անցել իրարով: