Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 22 Января, 2025 года

Статьи

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ…»

20:34, Воскресенье, 24 Ноября, 2024 года
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ…»

Իռլանդացի մեծահամբավ դրամատուրգ և վիպասան, Նոբելյան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուն (1856 - 1950) ՝ անգլիական թատրոնում Շեքսպիրից հետո երկրորդ ամենամեծ ժողովրդականություն վայելող դրամատուրգը, «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար «Օսկար» -ի արժանացած խորագետ հասարակական գործիչը շատ սուր և իմաստուն մտքեր է բանաձևել ժողովրդավարության մասին: Ահա´ դրանցից մի քանիսը:

***

«Ժողովրդավարությունն այն է, երբ իշխանությունները չեն նշանակվում անբարոյական մեծամասնության կողմից, այլ ընտրվում են անգրագետ մեծամասնության կողմից»:

***

«Ժողովրդավարական ընտրությունների արդյունքում անգրագետների մեծ թվից գոյանում է կաշառվածների փոքր թիվ»:

***

«Ժողովրդավարությունը չի կարող բարձր կանգնել մարդկային այն նութից, որից կազմված են նրա ընտրողները»:

***

«Ժողովրդավարությունը մի օդապարիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է աչքերը վեր սևեռել այնքան ժամանակ, մինչև ուրիշ մարդիկ ձեր գրպանները կդատարկեն»:

***

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
745 | 0 | 0
Facebook