Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Четверг, 12 Декабря, 2024 года

Статьи

Եղել է ժամանակ, երբ ԱՄՆ-ում տրանսգենդերներին սպանել են

22:00, Четверг, 14 Ноября, 2024 года
Եղել է ժամանակ, երբ ԱՄՆ-ում տրանսգենդերներին սպանել են

1993 թվականի դեկտեմբերի 31-ին երիտասարդ ամերիկացիներ Ջոն Լոթերը և Թոմ Նիսեն Նեբրասկա նահանգի Հումբոլդտ քաղաքում բռնաբարել և սպանել են ամերիկացի տրանսգենդերներ Բրանդոն Թինային, Ֆիլիպ Դևայնին և Լիզա Լամբերտին: Բրանդոն Թինայի կյանքն ու մահը դարձել են «The Brandon Teena Story» և «Boys Don't Cry» («Բրանդոն Թինայի պատմությունը» և «Տղաները չեն արտասվում») ֆիլմերի գաղափարական հենքը։

Թինայի սպանությունը, ինչպես նաև հինգ տարի անց Մեթյու Շեպարդի սպանությունը, հանգեցրել են Միացյալ Նահանգներում «ատելության դեմ օրենքներ» -ի լոբբինգի ուժգնացմանը:

***

Սա 1972 թվականին, Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքում, Ջոան Բրանդոնի ընտանիքում ծնված Թինա Բրանդոն է ։ Նրա հայրը մահացել է ավտովթարի ժամանակ, Թինայի ծնվելուց ութ ամիս առաջ։ Թինային և նրա ավագ քույր Թամմիին մեծացրել է նրանց մայրական տատը: Ընտանիքն ապրել է Լինքոլնի հյուսիս-արևելքում գտնվող «Pine Acre Mobile Home Park» -ում: Ջոանը հաշմանդամության նպաստ է ստացել և միաժամանակ աշխատել է Լինքոլնի մանրածախ ապրանքների մի խանութում որպես գործավար ։ Դեռ փոքր տարիքում Թինային և Թամմիին մի քանի տարի շարունակ սեռական բռնության է ենթարկել նրանց հորեղբայրը: Նրանց մայրը՝ Ջոանը, 1975 թվականին նորից է ամուսնացել և ամուսնալուծվել է 1980 թվականին։ Թինան պատանեկության տարիներին իրեն ճանաչել է որպես տղա, իսկ մայրը մերժել է նրա արական ինքնությունը և շարունակել է նրան համարել իր դուստրը: Մի քանի անգամ Թինան պնդել է, թե ինքը ինտերսեքս է։ Թինան և նրա քույրը հաճախել են «Սուրբ Մարիամ» հիմնական և Լինքոլնի Պիոս 10 րդ պապի անվան ավագ դպրոցներ: Ավագ դպրոցում ուսումնառության երկրորդ տարում Թինան ընդվզել է դպրոցի քահանայի դեմ՝ ժուժկալության և համասեռամոլության վերաբերյալ հոգևորականի տեսակետը լսելուց հետո Նա նաև սկսել է խախտել դպրոցի պահանջը և առնական հագուստներ է հագել: Ավագ կուրսի առաջին կիսամյակի ընթացքում ԱՄՆ բանակի մի հավաքագրող այցելել է դպրոց և սովորողներին կոչ է արել զինվորագրվել: Թինան ցանկացել է զինվորագրվել Տասնութ տարեկան դառնալուց անմիջապես հետո Թինան զինվորագրվել է և հույս է ունեցել մասնակցել «Անապատի վահան» գործողությանը, սակայն «տապալել» է ընդունելության գրավոր քննությունը, երբ նշել է իր սեռը որպես արական։

1990 թվականի դեկտեմբերին Թինան ընկերների հետ գնացել է սահադաշտ և որպեսզի տղա ներկայանա, կրծքավանդակը փաթաթել է։ Դպրոցն ավարտելուն նախորդող ամիսներին Թինան շատ շփվող է դարձել, այնքան շփվող, որ դասընկերները նրան «դասարանի ծաղրածու» են անվանել, և նա սկսել է բաց թողնել դասերն ու վատ գնահատականներ ստանալ: 1991 թվականի հունիսին՝ ավարտելուց երեք օր առաջ, նա Պիուս 10-րդի անվան ավագ դպրոցից հեռացվել է։

1991 թվականի կեսերին Թինան սկսել է իր առաջին լուրջ հարաբերությունները Հիզեր անունով մի աղջկա հետ։ Շուտով աշխատանքի է ընդունվել որպես բենզալցակայանի սպասավոր՝ փորձելով միջոցներ հայթայթել տրեյլեր գնելու համար։ Բայց նրա մայրը հավանություն չի տվել աղջկա հետ նրա հարաբերություններին և համոզել է իր մյուս դստերը՝ Թամիին, որ լրտեսի Թինային և պարզի, թե նրա հարաբերությունները Հիզերի հետ պլատոնական բնույթի են, թե՝ սեռական։

1992 թվականի հունվարին Թինան ենթարկվել է հոգեբուժական փորձաքննության, և պարզվել է, որ նա «սեռական նույնականության ծանր ճգնաժամ ունի»: Ավելի ուշ նրան տեղափոխել են Լանկասթեր շրջանի Ճգնաժամային կենտրոն՝ համոզվելու համար, որ նա ինքնասպանության հակվածություն չունի: Նա երեք օր հետո դուրս է գրվել կենտրոնից և սկսել է հաճախել բուժման սեանսների՝ մոր կամ քրոջ ուղեկցությամբ։ Նա չի ցանկացել քննարկել իր սեքսուալությունը այս սեանսների ընթացքում, բայց խոստովանել է, որ իրեն բռնաբարել են։ Սեանսներն ավարտվել են երկու շաբաթ անց։

1993 թվականին, որոշ իրավական խնդիրներից հետո, Թինան տեղափոխվել է Նեբրասկա նահանգի Ռիչարդսոն օկրուգի Ֆոլս Սիթի շրջան, որտեղ ներկայացել է որպես տղամարդ: Նա ընկերացել է մի քանի բնակիչների հետ։ Լիզա Լամբերտի տուն տեղափոխվելուց հետո Թինան սկսել է հանդիպել Լամբերտի ընկերուհու՝ 19-ամյա Լանա Թիսդելի հետ և սկսել է շփվել նախկին հանցագործ Ջոն Լ. Լոտերի (ծնված 1971 թվականին) և Մարվին Թոմասի հետ։

1993 թվականի դեկտեմբերի 19-ին Թինան ձերբակալվել է մուրհակներ կեղծելու համար. Թիսդելն օգտագործել է իր հոր փողը, որպեսզի Թինայի ազատման դիմաց պահանջվող գրավը վճարի։ Քանի որ Թինան պահվել է բանտի կանացի բաժանմունքում, Թիսդելը տեղեկացել է, որ նա տրանսգենդեր է։ Երբ Թիսդելը ավելի ուշ հարցրել է Թինային իր սեռի մասին, նա ասել է, թե ինքը հերմաֆրոդիտ է և սեռափոխության վիրահատության է ենթարկվում: Դրանից հետո նրանք շարունակել են հանդիպել: Թինայի ձերբակալության մասին տեղեկությունը տպագրվել է տեղական թերթում նրա ծննդյան վկայականում գրանցված անունով, և նրա բոլոր ծանոթներն իմացել են, որ ծննդյան ժամանակ արձանագրվել է, որ նա աղջիկ է:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
537 | 0 | 0
Facebook