Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Четверг, 12 Декабря, 2024 года

Статьи

Աբովյան միության 40-ամյակը Հայկական մշակութային շաբաթավերջ Հաագայում

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
21:33, Четверг, 14 Ноября, 2024 года
Աբովյան միության 40-ամյակը Հայկական մշակութային շաբաթավերջ Հաագայում
    

Հաագայի «Աբովյան» մշակութային միության վարչության նախագահ պարոն Մաթո Հախվերդյանին

Հոլանդահայ Աբովյան մշակութային միության հարգարժան անդամներին, բարեկամներին

Այս օրերին լրանում է Հաագայում գործող Աբովյան մշակութային միութան 40-ամյակը, որի կապակցությամբ այս շաբաթավերջը կնշանավորվի ընդունելությամբ, Հայկական կինոյի օրով, ու կեզրափակվի նոյեմբերի 17-ի տոնական համերգով:
     Հաագայում գործող Աբովյան մշակութային միութունը Նիդերլանդներում գործող ամենակայացած ու ազգային ավանդույթները անշեղորեն գծով տանող հայ համայնքներից է, որի բազմաբնույթ գործունեությունը կարևոր օրինակ է շատերի համար:
     Այսքան տարի, բառի բուն իմաստով լծվել հայապահպանության գործին, կրել ու տարածել հայ մշակույթը, հայոց լեզուն և հայկական ավանդույթները, նաև օտարներին ներկայացնել ու տեսանելի դարձնել Հայաստանը` արդեն մեծածավալ աշխատանք է: Աբովյանցիները այս ճանապարհը հարթել են աշխատասիրությամբ ու անձնազոհությամբ, նաև լավ գործերի համարձակ նախաձեռնությամբ, հանդես են բերելով կամք ու միասնություն: Միջազգային մշակութային բազմաթիվ փառատոնների հաջող մասնակցությունն ու լավ արդյունքներ գրանցելը դրա վառ ու փայլուն վկայություններից է:
     Աբովյան մշակութային միութունն իր անգերազանցելի բարձրությունում է` Հատկապես մեծ տեղ հատկացնելով մայրենիի պատշաճ մակարդակին: Մշակութային միության կայքը եռալեզու է` որից մեկը պարտադիր եղել է ու կա հայերենը: Արդեն իսկ Հայալեզու կայքի առկայությունը վկայում է ամուր հայկական բռունցքված համայնքի մասին: Բացի երեխաների և մեծահասակների համար հայոց լեզվի, երգի ու պարի դասերից, Աբովյան միությունը կազմակերպում է թեմատիկ օրեր և դասախոսություններ` տարբեր թեմաներով, հրավիրելով ճանաչված մասնագետներ: Մեծ տեղ է հատկացվում հայոց ավանդական տոներին և կարևոր հոբելյաններին: Աբովյան միությունը դարձել է հայոց պատմության և մշակույթի մասին վավերագրության և տեղեկատվության կենտրոն: Բացի մշակութայինից իր հիմնադրման օրվանից միությունն ակտիվորեն ծավալել է հասարակական-քաղաքական տարբեր մակարդակների գործունեություն:

Արդարև Հաագայի Աբովյան մշակութային միության անցած 40 տարիները կարելի է համարել սերունդների հայեցի կրթության ու դաստիարակության, օտար ափերում հայոց լեզվի և հայկական ավանդույթների պահպանման ժամանակաշրջան: Կարևորվել ու անհրաժեշտ է համարվել ոչ միայն Նիդերլանդների տարբեր վայրերում գործող հայկական կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցությունը: Միության Weesperstraat 91 – 2574 VS հասցեն Հաագայում հանդիսացել է ոչ միայն հայ, նաև օտարազգի բարեկամների հանդիպման ու ծանոթությունների սիրելի վայր:
     Անգնահատելի է «Աբովյան» մշակութային միության` անձամբ Մաթո Հախվերդյանի, Ինգե Դրոստի ու բոլոր նվիրյալների ջանքերը:
     «Նիդերլանդական օրագիրը» ջերմորեն շնորհավորում է բոլոր աբովյանցիներին, մեզ բոլորիս` «Աբովյան» մշակութային միության հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ:

«Նիդերլանդական օրագիր»


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
570 | 0 | 0
Facebook