Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Четверг, 05 Декабря, 2024 года

Статьи

ՀՈԼԱՆԴԱՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ 12 500 ԵՎՐՈ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
00:24, Вторник, 05 Ноября, 2024 года
ՀՈԼԱՆԴԱՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ 12 500 ԵՎՐՈ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ
    

Հայաստանի մայրաքաղաք Երևանից
     Նիդերլանդական Օրագրի համար
    
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ

Բարեգործությունն իբրև աստվածահաճո ձեռնարկ, գուցե կարելի է այսպես ընկալել 11 հոլանդացի 14-ամյա դպրոցականների Իխտուս քոլեջից և նրանց 3 ղեկավարների ներդրում կատարելու գովելի արարքը։ Երեխաների այցը Հայաստան իրագործվել է Դիակոնիայի գործընկեր հոլանդական Kom over en Help բարեգործական հիմնադրամի ուղեկցությամբ։ Մեծագույն հարգանքի արժանի պատանիների դրամահավաքը սոսկ դրամահավաք չէ։ Նրանք այդ դրամը ձեռք են բերել սեփական աշխատանքի արդյունքում ՝ ոմանք խմորեղեն են թխել ու վաճառել, ուրիշները՝ մեքենա են լվացել հասույթը հատուկ Հայաստանի կարիքավորներին նվիրաբերելու համար։ Փաստերն ինքնին հուզիչ են ու խոսուն։ Տարբեր նախագծերում կատարելով իրենց ներդրումները՝ այս հիասքանչ պատանիներն ու աղջիկները եկել են անձամբ ծանոթանալու այն երկրին, որն հսկայական տառապանքի ուղիով է անցնում դեպի նոր կյանք։ Նրանց մեջ խոսում է ապրումակցումը, մարդկային այն առաքինությունը, առանց որի մարդը կարող է սոսկ գոյատևել, բայց երբեք չի կարող ասել, որ լիարժեք կյանք է վարում։ Նմանին սատար կանգնելու մարդկային հատկությունը միայն բարեգործության ու Աստծուն հավատալու մասին չէ, որ վկայում է։ Եթե կարողանում ես ընկալել դիմացինի տառապանքը և ջանք ես թափում օգնության ձեռք մեկնելու, ուրեմն հարգանքի ես արժանի։ Այս երևույթը չպետք է ընկալվի միակողմանի՝ բարեգործությունը դիմացինի հոգին ջերմացնում է հենց այն պատճառով, որ դու շահ չես հետապնդում և անում ես սիրով ու նվիրումով, սակայն երկրորդ կողմը նույնպես զորավոր է՝ քո այդ քայլով բարձրացնում ես ինքնահարգանքդ, ինքնավստահությունդ, ինքնագնահատականդ։ Հոգեբանական տեսակետից այս մոտեցումը կարելի է ձևակերպել այսպես՝ իրական երջանկությունը գալիս է այն պահին, երբ գիտակցում ես սեփական արժեքիդ կարևորությունը՝ արել ես մի քայլ, որով փոքրացրել ես դիմացինի տառապանքը։ Մարդկային առաքինությունն ու բարությունը ազգային որակներ չեն, դրանք համամարդկային են։ Մեր զրույցը, որի կայացման համար երախտապարտ ենք երեխաներին Հայաստանում առաջնորդող մեր չքնաղ թարգմանչուհի հայ-հոլանդուհի Նաիրա Վան Խեյնհաուզենին, ով ամենայն համբերատարությամբ էր թարգմանում իմ հայերեն և անգլերեն խոսքը և երեխաների հոլանդերենը։ (Նաիրա Վան Խեյնհաուզենի և Դիակոնիա կազմակերպության գործունեությանը մենք առաջիկայում դեռ անդրադարձ կկատարենք) ։ Ավելացնեմ, որ սեփական արժանապատիվ արարքի գիտակցումը այս հրաշալի հոլանդացի երեխաներին, որոնք դրամահավաքի կազմակերպանն ու մասնակցությանը գնացել են սեփական ցանկությամբ ու առանց հարկադրանքի, անշուշտ նաև նրանց հետ աշխատող մեծերի առաքինության մասին է վկայում։ Անշուշտ այս հարցում էական դեր ունի Նիդերլանդների թագավորության կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող կայուն քաղաքականությունը ։

DUTCH TEENAGERS’ 12, 500 EURO AID TO THE NEEDY IN ARMENIA


     For the Diary of the Netherlands/ NidOragir
     From Yerevan, the capital of Armenia
    
Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor

Charity as a God-pleasing undertaking, perhaps this is how the commendable act of contributing of the 11 Dutch 14-year-old schoolchildren from Ichthus college and their 3 mentors can be perceived. The The children's visit to Armenia has been carried out with the support of Diaconia's partner, the Dutch charity organization Kom over en Help. These most respectful youngsters fundraising activity is not just an act of fundraising. They *** that amount of money as a result of their own hard work: some of them baked pastries and sold, others washed cars to invest in various projects - donating to the needy people in Armenia. The facts themselves are exciting and eloquent. Having made their investments in various projects, these wonderful young people have come to personally get to know the country which is passing through a path of great suffering to a new life. Empathy is the feeling, that human virtue, without which life becomes bare survival, and one can never say that they lead a full life. The human virtue to support others is not only an evidence of charity and belief in God. If you are able to perceive the other person's suffering and make an effort to lend a helping hand, then you deserve respect. This phenomenon should not be viewed as one-sided: charity warms the other person's soul precisely because you do not pursue profit and you do it with love and dedication, but the second side is also powerful - you increase your self-respect, self-confidence, and self-esteem. From a psychological point of view, the approach can be formulated like this: real happiness comes at the very moment when you realize the importance of your self-worth, you have taken a step that reduced the suffering of somebody else. Human virtue and kindness aren’t national qualities, they are universal. Our conversation, for which we are grateful to our lovely Armenian-Dutch interpreter Naira Van Geenhuizen, who guides the children in Armenia, who patiently transmitted my Armenian and English speech to the group and the youngsters’ Dutch to me. (We will refer to the activities of Naira Van Geenhuizen and the organization Diaconia in the near future.) In addition, these wonderful Dutch children are fully aware of the dignified act they committed – they themselves organized and participated in the fundraising on their own free will. This, certainly, testifies about the virtue of their mentors as well. Undoubtedly, the stable policy implemented by the Kingdom of the Netherlands towards Armenia plays a significant role in this matter.


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
641 | 0 | 0
Facebook