Ամեն տարի Xiaomi-ի Poco տեսականին համալրվում է նոր հզոր մոդելներով: Poco-ն արագորեն մեծ համբավ ձեռք բերեց, և F6-ը դրա վառ օրինակն է: Եթե ցանկանում եք
գնել հեռախոս հիասքանչ էկրանով, արագաշարժ կատարողականությամբ, հիանալի տեսախցիկով և արագ լիցքավորմամբ, ապա այս մոդելը հենց ձեզ համար է:
Poco F6-ը ամբողջովին պլաստիկ է՝ հարթ շրջանակով, նրբորեն կոր, փայլփլուն պատյանով, որի վրա չի երևում մատների բծերը: Թողարկվել է երեք գույներով կանաչ, սև և տիտան: Իսկ
F6 Pro-ն ունի ալյումինե շրջանակ և ապակե պատյան՝ մարմարե էֆեկտով: Ունի երկու գույն՝սև և սպիտակ: Ի տարբերություն F6-ի F6 Pro-ի տեսախցիկի մոդուլը շատ ավելի մեծ է՝ ընդգրկելով ամբողջ վերևը: F6 Pro-ն ավելի հաստ և ծանր է, քան F6-ը:
Երկու հեռախոսներն էլ ունեն մատնահետքի սենսոր էկրանի տակ, F6-ն ունի բարձրագույն IP64 վարկանիշ ջրի դիմադրության համար և Gorilla Glass Victus՝ էկրանը պաշտպանելու համար, մինչդեռ F6 Pro-ն IP54 է և ունի ավելի հին Gorilla Glass 5:
Այս հեռախոսները գրեթե նույն չափի են, երկուսն էլ ունեն 6, 67 դյույմանոց AMOLED-120 Հց թարմացման արագությամբ էկրան: Սրանք ամուր հեռախոսներ են ֆիլմեր դիտելու համար ստերեո բարձրախոսներով և Dolby Vision-ի և HDR10+-ի աջակցությամբ:
Snapdragon 8s Gen 3 պրոցեսորով Poco F6-ը պարզապես ամենաարագ հեռախոսն է իր գնային խմբում: Սա կփաստի յուրաքանչյուր
բջջային հեռախոսների վաճառք իրականացնող խանու-սրահ: Իսկ Poco F6 Pro-ն ունի Snapdragon 8 Gen 3 պրոցեսր:
Այս երկու
բջջային հեռախոսներն էլ ունեն 5000 մԱ/ժ մարտկոց: F6-ը ունի 90 վտ հզորությամբ լիցքավորիչ և USB-C մալուխ, ամբողջությամբ լիցքավորելու համար տևում է մոտ 40 րոպե: F6 Pro-ն լիցքավորվում է 120 վտ հզորությամբ լիցքավորիչով: Նշենք նաև, որ այս մոդելների, ինչպես նաև մնացած Xiaomi բարձր մոդելների հետ
հեռախոսների աքսեսուարները ներառված են տուփի մեջ:
Այս երկու մոդելների հաջորդ նմանությունը կայանում է նրանում, որ ունեն 50 MP հիմնական տեսախցիկ: Իսկ տարբերությունը կայանում է Selfie տեսախցիկների միջև՝ F6 Pro-ն ունի 16MP, իսկ F6-ը 8 MP:
Եվ վերջում, եթե փնտրում եք որակյալ
հեռախոսների խանութ Երևանում, ապա այցելեք Աբովյան 31 հասցեում գտնվող AppleStore.am խանուո-սրահ: