Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 03 Ноября, 2024 года

Статьи

Երանավետ բանտարկությունը

11:38, Понедельник, 07 Октября, 2024 года
Երանավետ բանտարկությունը

Նավատորմի կապիտան Նիկոլա Բոլյեն, երբ Ֆրանսուա Առաջին Լոթարինգիացու (1534 - 1562) հրամանով գալերային նավատորմով շարժվել է դեպի Մալթա կղզի, սիցիլիացիներին հաջողվել է նրան գերեվարել: Գերին տարվել է Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմո և բանտարկվել է Կաստել դել Մարե ամրոցի բանտաին մենախցում: Խոնավ ու նեղլիկ բանտակցում կապիտանը պահվել է երեք ամիս, բայց այդ ընթացքում նրանով հետաքրքրվել են այդ ամրոցի տիրոջ երկու գեղեցիկ դուստրերը: Նրանք հորից՝ դժբախտ կալանավորին այցելելու թույլտվություն են խնդրել:

Գրեթե տգեղ Բոլյեն եղել է շատ նրբակիրթ ու սրամիտ անձնավորություն: Աղջիկների հետ հանդիպումների ժամանակ նա այնպես է հմայել նրանց, որ գեղեցկուհիներն այս անգամ էլ իրենց հորը խնդրել են, որ կալանավորին պատշաճ սենյակ տեղափոխի: Քանի որ պալատ-ամրոցը լավ պաշտպանված է եղել, հայրը զիջել է դուստրերի հորդորին:

Դրանից հետո սկսվել է սկցվել է աղջիկների ամենօրյա այցելությունը նրբավար ասպետին: Տեղի են ունեցել հետաքրքիր ու սրամիտ զրույցներ, և գեղեցիկ իսպանուհիները սիրահարվել են իրենց գերուն: Բայց քույրերը մեկմեկու դեմ չեն պայքարել գերու բարեհաճությանն արժանանալու համար, այլ որոշել են ենրան համատեղ օգտագործել: Այդպես սկսվել են կրքի ամենօրյա օրգիաները, որոնք շարունակվել են ութ ամբողջական ամիս: Սկզբում Բոլյեն որոշ չափով կաշկանդվածություն է դրսևորել, բայց շուտով, մոռանալով, որ պետք է զգույշ լինել, ամբողջովին տրվել է մարմնական վայելքներին: Հետագայում նա ասել է, թե նույնիսկ ամենալիակատար ազատության օրերին իրեն չի հաջողվել այդպիսի քաղցր ժամանցի մեջ ինքնամոռաց ընկղմվել:

Իսկ աղջիները նախանձելի զգուշավորություն են դրսևորել ու այնպես են արել, որ ոչ ոք չի բռնվել. երբ քույրերից մեկը զվարճացել է Բոլյեի հետ, մյուս քրոջ «ոտքն ասպանդակին է եղել»:

Ի վերջո Ֆրանսիա թագավոր Հենրի 2-րդը և կայսր Կարլ 5-րդը հաշտության պայմանագիր են կնքել, և բոլոր գերիներն ազատ են արձակվել: Կապիտան Բոլյեն մեծ ափսոսանքով լքել է իր քաղցր բանտը, իսկ գեղեցկուհիները հրաժեշտի ժամանակ ի խորոց սրտի սգացել են:

Երբ հետագայում Բոլյեին հարցրել են, թե չի՞ վախեցել մերկացումից, նա պատասխանել է, թե իր պատիժը կարող էր լինել միայն մահը, որը նա ցանկացած դեպքում կնախընտրեր նախկին մենախուց վերադառնալուց: Բացի այդ նա չի կարողացել մերժել իր գեղեցկուհիների ուշադրությունը, քանի որ նեղացած աղջիները վրեժ հանելու համար կարող էին էլ ավելի վատացնել իր կալանավորման պայմանները:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
431 | 0 | 0
Facebook