Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 07 Октября, 2024 года

Статьи

10 հետաքրքիր փաստ սուրճի մասին

Content Master
Пресс-секретарь:
Content Master
12:12, Вторник, 17 Сентября, 2024 года
10 հետաքրքիր փաստ սուրճի մասին
    
    

Սուրճը ոչ միայն ըմպելիք է, այլև պատմությունների և ավանդույթների մի ամբողջ աշխարհ։ Ահա սուրճի մասին 10 զարմանալի փաստեր, որոնք հնարավոր է դեռ չգիտեիք։

1. Սուրճի հայրենիքը

Սուրճի հայրենիքը Եթովպիան է։ Լեգենդը պատմում է, որ հովիվը տեսել է, որ իր այծերը առույգացել են ծառի պտուղներն ուտելուց հետո։ Պարզվեց, որ այդ պտուղները սուրճի սերմերն էին, որոնք պարունակում են կոֆեին՝ թարմության գլխավոր աղբյուրը։

2. Առավոտյան արարողակարգ

Այսօր շատերը չեն պատկերացնում իրենց օրն առանց առավոտյան սուրճի, սակայն ոչ միշտ է այդպես եղել։ 17-րդ դարում առավոտյան սուրճը հասանելի էր միայն Եվրոպայի հարուստներին։ Ժամանակի ընթացքում, առևտրի և գների իջեցման շնորհիվ, սուրճը հասանելի դարձավ բոլորին և դարձավ ամենահայտնի ըմպելիքը՝ ջրից հետո։

3. Աշխարհի ամենաթանկ սուրճը

Ձեզ կզարմացնի, որ աշխարհում ամենաթանկ սուրճի հատիկները՝ «Կոպի Լուվակը», անցնում են ցիբիտային կատուների մարսողական համակարգով։ Մշակման գործընթացը հատիկներին յուրահատուկ համ է տալիս, և սուրճը դարձնում հազվագյուտ և շատ արժեքավոր։ Սուրճի գուրմանների շրջանում սա իսկական դելիկատես է։

4. Լուծվող սուրճի հայտնիությունը

Իր զանգվածային ճանաչվածությունը լուծվող սուրճը ձեռք է բերել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ զինվորների չափաբաժնի մեջ այն ներառում էին հարմարության համար։ Պատերազմից հետո լուծվող սուրճը դարձավ հումանիտար օգնության մաս, ինչը նպաստեց դրա տարածմանը այն երկրներում, որտեղ սուրճի սահմանափակ հասանելիություն կար։

5. Կանաչ սուրճ. ի՞նչ է դա

Կանաչ սուրճը չբոված հատիկներն են, որոնք ավելի շատ օգտակար նյութեր են պահպանում։ Հակաօքսիդանտների շնորհիվ այն տարածված է նրանց շրջանում, ովքեր հետևում են իրենց առողջությանը և նիհարում են դրա օգնությամբ։

6. Ի՞նչ է մտնում սուրճի բաղադրության մեջ

Սուրճը իսկական քիմիական կոկտեյլ է։ Այն պարունակում է հազարից ավելի քիմիական միացություններ, որոնք ստեղծում են դրա համը և բույրը։ Սուրճի կարևոր բաղադրիչները ներառում են կոֆեին, հակաօքսիդանտներ, վիտամիններ և հանքային նյութեր։ Դա սուրճը դարձնում է ոչ միայն թարմացնող, այլև օգտակար ըմպելիք շատերի համար։

7. Աուրճի սեղաններ

Որոշ մշակույթներում սուրճի սեղանը համարվում է հյուրընկալության խորհրդանիշ։ Այն դառնում է վայր, որտեղ հյուրերը կարող են վայելել իրենց ըմպելիքները և զրուցել։

8. Առաջին սուրճի ապարատները

20-րդ դարի սկզբում Իտալիայում հայտնված սուրճի ապարատները աշխատում էին գոլորշով և թույլ էին տալիս արագ էսպրեսո պատրաստել, ինչը հեղափոխում էր աուրճի արդյունաբերության մեջ։ Այսօր սուրճի ապարատները կոճակի մեկ հպումով տարբեր տեսակի սուրճեր են պատրաստում՝ կյանքի ժամանակակից ռիթմում դառնալով անփոխարինելի։

9. Սուրճը և առողջությունը

Չնայած սուրճի չափավոր օգտագործումը օգտակար է, չարաշահումը կարող է վնասել։ Կոֆեինի չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել տագնապ, անքնություն և զարկերակի արագացում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական 4 բաժակից ավելի սուրճը կարող է մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը։ Հետևաբար, առողջության պահպանման համար կարևոր է խուսափել սուրճի չարաշահումից։

10. Սուրճը ոչ միշտ է դառը

Դառը համը սուրճի ոչ բոլոր տեսակներին է բնորոշ։ Համը կախված է սերմերի ծագումից և բովման աստիճանից։ Թեթև բովումը սուրճին տալիս է փափուկ, մրգային կամ ծաղկային համ, բայց մուգը ավելի դառնահամ է։ Դառը համից վուսափելու համար ընտրեք թեթև կամ միջին մակարդակի բովում և շոկոլադի, ընկույզի կամ մրգային նոտաներով տարատեսակներ։


    

Սուրճը ոչ միայն ըմպելիք է, այլև մշակույթի և կենսակերպի մաս։ Հույս ունենք, որ այս փաստերը թույլ տվեցին նորովի նայել սիրելի ըմպելիքին։ Հնարավոր է, որ վաղը առավոտյան սուրճ վայելելիս Դուք ինչ-որ բան կհիշեք մեր հոդվածից և կժպտաք։

Источник: Smart Coffee
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
280 | 0 | 0
Facebook