Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 07 Октября, 2024 года

Статьи

Ես այն Ադամը չեմ, վտարված դրախտից

08:18, Пятница, 06 Сентября, 2024 года
Ես այն Ադամը չեմ, վտարված դրախտից

Դու ոչ Լիլի՛թ ես և

Ո՛չ էլ Եվա,

Ես քեզ տալիս եմ մեկ ուրիշ անուն և…


    

Անունդ տալիս շո՜ւնչս է կտրվում,

Արյունս է վազում, ո՞ւր, ինքն էլ չգիտի,

Բանականությունս ցնորք է դառնում

Ու մնում կախված անդունդի եզրից…


    

Դու ոչ Լիլի՛թն ես և

Ո՛չ էլ Եվան,

Ո՛չ կրակից ես ո՛չ էլ ոսկորից

Դու ա՜յլ նյութից ես,

Ա՜յլ տեղից ծնված՝

Խելագար Կրքի այլ մոլորակից…


    

Քեզ «Մերժում» ասե՞մ թե՞ «Անխոս բախում»

Աղմուկով լցված լռության մարմի՞ն,

Եվ պատերա՜զմ ես և խաղաղությո՜ւն

Քո արթուն և նույնիսկ քնած պահերին:


    

Դու՝ ճերմակ կեսգիշե՜ր,

Ա՜լ այգաժամեր,

Մե՛կ բաց պատուհան,

մե՛կ փակված դռներ,

Քամու ձեռքերում կոտրատվող մարմի՜ն…

Իրոք նման չես ո՛չ նախամորը

Ո՛չ էլ Լիլիթին:


    

Ես էլ այն Ադամը չեմ հիմա՝

Ստերջ ուղեղով, խղճալի՜, կծած խնձորը ձեռքին…

Պատմությունը մեռա՛ծ է,

Քե՛զ եմ գալիս ես կրկին

Ու խնձորի փոխարեն իմ ձեռքում է

Քո ծնունդի բանալին…

Ո՜չ,

Դու ո՛չ Լիլիթն ես և

Ո՛չ էլ Եվան՝

Այն հերոսուհին սրբազան գրքից,

Ես էլ այն Ադամը չեմ, վտարված դրախտից

Ու կարողանում եմ արդեն տարբերել

Ադամակողը -

Ադամոսկորից…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
265 | 0 | 0
Facebook