Идет загрузка...
Сегодня:  Вторник, 15 Октября, 2024 года

Статьи

Նրա դիմանկարները նոր շունչ են հաղորդել 20-րդ դարի հայ կերպարվեստին․Կբացվի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդես

11:47, Пятница, 23 Августа, 2024 года
Նրա դիմանկարները նոր շունչ են հաղորդել 20-րդ դարի հայ կերպարվեստին․Կբացվի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդես
     Օգոստոսի 24-ին՝ ժամը 18։00-ին, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդեսի բացումը։ Արփենիկ Նալբանդյանը (1916-1964) հայ կերպարվեստում արտառոց ֆիգուր է, որի ստեղծագործությունները՝ հատկապես դիմանկարները, նոր շունչ են հաղորդել 20-րդ դարի հայ կերպարվեստին։
    
     Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականին Թիֆլիսում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնում։ 1941 թվականից բնակվել և ստեղծագործել է Երևանում: 1946թ-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր: Ցավոք, Արփենիկի կյանքը շատ կարճ էր՝ ընդամենը 48 տարի, կյանքի օրոք ունեցել է մեկ ընդամենը մեկ անհատական ցուցահանդես:
    
     Նրա ստեղծագործական ժառանգությունը կազմում է շուրջ 300 գեղանկար և գրաֆիկական աշխատանք, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ռուսաստանի, Վրաստանի թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում: Եղել է գեղանկարիչներ Էդուարդ Իսաբեկյանի կինը և Դմիտրի Նալբանդյանի քույրը: Այս ցուցահանդեսն ընդգրկում է հիմնականում Նալբանդյանի դիմանկարները, որոնք արտացոլում են նրա ստեղծագործական յուրահատուկ ոճը՝ աչքի ընկնելով մոդեռնիստական մոտեցումներով և զգացմունքային խորությամբ: Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործության առանցքային ասպեկտներից է գեղանկարչության միջոցով բարդ հոգեբանական վիճակներ փոխանցելու նրա կարողությունը: Նրա դիմանկարները, որոնք հագեցած են հուզական նրբերանգներով և խորը ինտուիտիվ խորաթափանցությամբ, բացահայտում են պատկերված կերպարների ներաշխարհը:
    
     Լուսաօդային միջավայրի, գույնի նուրբ աստիճանականացման և պինդ վրձնախազերի օգտագործումը ստեղծում են ներկայության և հոգեբանական խորության զգացողություն, ինչը նրա ստեղծագործությունները դարձնում են հավերժական և արդիական ցանկացած դարաշրջանում:
    
     Այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում վերաիմաստավորելու Նալբանդյանի ժառանգությունը և արժևորելու նրա ներդրումը հայ կերպարվեստի զարգացման գործում, ինչպես նաև բացահայտելու նկարչուհու աշխատանքների բազմաշերտությունն ու նրա գեղարվեստական աշխարհի խորությունը։ Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
373 | 0 | 0
Facebook