Օդի աղտոտվածությունը մեծացնում է ամառային ամպրոպների ինտենսիվությունը
16:26, Четверг, 22 Августа, 2024 года
Ամերիկյան Ջեյմս Մեդիսոնի համալսարանի գիտնականների կողմից վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն, որը հրապարակվել է Atmospheric Research ամսագրում, օդի աղտոտվածությունը մեծացնում է ամառային ամպրոպների ինտենսիվությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ››-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Հետազոտության արդյունքում Ջեյմս Մեդիսոնի համալսարանի մասնագետները եզրակացրել են, որ աղտոտվածության մասնիկները ամպի մեջ հանդես են գալիս որպես լրացուցիչ խտացման միջուկներ։ Նրանք ընկնում են ամպի մեջ օդի վերընթաց հոսքերով, այնուհետև վերընթաց և վարընթաց հոսքերը բաժանում են աղտոտման մասնիկները, ինչը նաև բաշխում է էլեկտրական լիցքերը ամպի մեջ և հանգեցնում է ավելի շատ կայծակների ձևավորման: Եռամյա ուսումնասիրության ընթացքում հետազոտվել է մոտ 200, 000 ամպրոպ Վաշինգտոնի տարածքում, Կոլումբիայի շրջան և ավելի քան 300, 000՝ Կանզաս-Սիթիում: Օգտագործելով Կայծակի հայտնաբերման ազգային ցանցի կողմից հավաքված 12 տարվա կայծակի տվյալները և երկու քաղաքներում օդի աղտոտվածության մոնիտորինգի հարյուրավոր կայանների տվյալները՝ հետազոտողները կարողացել են պարզել, որ մթնոլորտային բարձր անկայունության պայմաններում աղտոտվածության աճը հանգեցնում է ամպերից գետնին կայծակի հարվածների քանակի ավելացման Ըստ Phys.org կայքի տեղեկատվության ներկայումս գիտնականները նմանատիպ հետազոտություններ են անցկացնում Բանգկոկում, որը աղտոտվածության ավելի բարձր մակարդակ ունեցող մեգապոլիս է, քան Վաշինգտոնը և Կանզաս Սիթին, և գտնվում է տաք, արևադարձային կլիմայական պայմաններում: Դիտարկումների և հաշվարկների նախնական արդյունքներն առայժմ նման են, թեև այս փոթորիկների մեջ կայծակների թիվն էլ ավելի մեծ է: Գիտնականները ամփոփում են, որ անկախ նրանից, թե որտեղ եք գնում աշխարհում, քաղաքների աղտոտվածությունը կարող է ուժեղացնել ամպրոպներն ու կայծակները: Օդի աղտոտվածությունը մեծացնում է ամառային ամպրոպների ինտենսիվությունը Ամերիկյան Ջեյմս Մեդիսոնի համալսարանի գիտնականների կողմից վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն, որը հրապարակվել է Atmospheric Research ամսագրում, օդի աղտոտվածությունը մեծացնում է ամառային ամպրոպների ինտենսիվությունը: Հետազոտության արդյունքում Ջեյմս Մեդիսոնի համալսարանի մասնագետները եզրակացրել են, որ աղտոտվածության մասնիկները ամպի մեջ հանդես են գալիս որպես լրացուցիչ խտացման միջուկներ։ Նրանք ընկնում են ամպի մեջ օդի վերընթաց հոսքերով, այնուհետև վերընթաց և վարընթաց հոսքերը բաժանում են աղտոտման մասնիկները, ինչը նաև բաշխում է էլեկտրական լիցքերը ամպի մեջ և հանգեցնում է ավելի շատ կայծակների ձևավորման: Եռամյա ուսումնասիրության ընթացքում հետազոտվել է մոտ 200, 000 ամպրոպ Վաշինգտոնի տարածքում, Կոլումբիայի շրջան և ավելի քան 300, 000՝ Կանզաս-Սիթիում: Օգտագործելով Կայծակի հայտնաբերման ազգային ցանցի կողմից հավաքված 12 տարվա կայծակի տվյալները և երկու քաղաքներում օդի աղտոտվածության մոնիտորինգի հարյուրավոր կայանների տվյալները՝ հետազոտողները կարողացել են պարզել, որ մթնոլորտային բարձր անկայունության պայմաններում աղտոտվածության աճը հանգեցնում է ամպերից գետնին կայծակի հարվածների քանակի ավելացման Ըստ Phys.org կայքի տեղեկատվության ներկայումս գիտնականները նմանատիպ հետազոտություններ են անցկացնում Բանգկոկում, որը աղտոտվածության ավելի բարձր մակարդակ ունեցող մեգապոլիս է, քան Վաշինգտոնը և Կանզաս Սիթին, և գտնվում է տաք, արևադարձային կլիմայական պայմաններում: Դիտարկումների և հաշվարկների նախնական արդյունքներն առայժմ նման են, թեև այս փոթորիկների մեջ կայծակների թիվն էլ ավելի մեծ է: Գիտնականները ամփոփում են, որ անկախ նրանից, թե որտեղ եք գնում աշխարհում, քաղաքների աղտոտվածությունը կարող է ուժեղացնել ամպրոպներն ու կայծակները: |
Нравится
0
Не нравится
0
346 | 0 | 0 | 0